ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակի 9-րդ համար Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան գրառումը
Գիտեք, որ ինձ համար շատ դժվար օրեր են։
Շատ։
Շատ բաներ բացահայտվեցին այս օրերին և շատ բաներ դեռ պարզ կդառնան։
Բայց ինձ անհուն երջանկությամբ և լավատեսությամբ տոգորում է հետևյալ փաստը։
Ես ՈՉ ՄԵԿԻՆ չեմ դիմել։
ՈՉ մի ուսանողի։
ՈՉ մի կուսակցության։
ՈՉ Մի ազգականի
ՈՉ մի լրագրողի։
Այո ,այո «Հրապարակի» լրագրողն այդ պահին պատահական էր զանգել, որ ինձնից մեկնաբանություն ստանար ընտրությունների վերաբերյալ։
Ես վաղեմի ընկերներ ունեմ, որ գերադասեցին լռել, և դա իրենց իրավունքն է։ Ես գաղափարական հակառակորդներ ունեմ, որոնք գերադասեցին խոսել և դա իրենց մարդկային որակն է։
Բայց իմ հեռսխոսով ոչ մի զանգ չի արվել, իմ մեսինջորով որևէ բան չի նախաձեռնվել։
Մարդիկ իրենց բարոյական արժեքների թելադրանքով էին խոսում ու գրում։
Եվ դա գերագույն պարգևն է, որ ես կարող էի ստանալ իմ ողջ կյանքում։
Կարդացեք նաև
Ես 21-րդ դարի մասին միշտ խոսել եմ օտարման և մենակության խոսույթի մեջ` հաճախ անձնապես ապրելով այդ օտարումը և միայնությունը։
Հիմա երկար ընդմիջումից հետո ես մենակ չեմ։
Հա, ու հայտնի երգի մեջբերումից պաշտպանվելով ասեմ`ամբոխի մեջ քեզ թվում է, որ դու մենակ չես։ Իրականում ամբոխի հետ համակարծիք մարդը մարդ չէ, այլ կամակատար բջիջ։
Դու մենակ չես, երբ քո կողքին են մտածող մարդիկ։ Դա սիրո և ըմբռնման ոգին է, դա մշակույթի և արժեքների ոգին է, որի կրողն եք դուք։
Կներեք երկարաբանության համար։
Շնորհակալ եմ, ինչ էլ որ լինի հաջորդիվ։


















































