Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին

Հուլիս 16,2026 22:44 Share

Հուլիսի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ողջունելով Հայաստանում Եվրոպական Միության նոր գործընկերության առաքելության մեկնարկի մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման ընդունումը։

Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության գործընկերներին՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի ՆԳՆ համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։

ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով ՆԳ նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ վերահաստատելով տարբեր ոլորտներում ՆԳ նախարարությանն աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։

Կողմերն անդրադարձել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։

Քննարկվել են ապատեղեկատվության, տեղեկատվական միջամտության, ճգնաժամային կառավարման, ինչպես նաև ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031