Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կալանավորեցին, ուրեմն կդատեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2013 11:43

Եթե Հայաստանում անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը, ապա մեծ է հավանականությունը, որ նրան կդատապարտեն։ Համոզված է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
«Եթե անձը արդարացվում է, պետական մարմինները բարդագույն խնդրի առջեւ են կանգնում, որովհետեւ պետք է արդարացնեն անձին անազատության մեջ պահելու հանգամանքը, նախընտրում են լուծել անձին մեղավոր ճանաչելով, ինչ- որ պատիժ սահմանելով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։

Փաստաբանը հիշեցնում է՝ օրենքը նախատեսում է անձին կալանավորելու հստակ հիմքերը, սակայն դատարանները շրջանցում են այդ հիմքերը, սակայն պետությունը իրականացնում է պատժիչ քրեական պատասխանատվություն

Իրավական ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են՝ դատարանները կալանքի վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունների միայն 0,5-0,7 տոկոսն են մերժում։

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, սակայն հիշեցնում է, որ պրոֆեսիոնալ նախաքննության մարմինը դատարան է ներկայացնում այնպիսի գործեր, որոնց դեպքում պետք է կիրառվի 100 տոկոսով կալանավորումը. «Օրենքի ամբողջ տրամաբանությունը իրավական դաշտի այն է, որ դատարան պետք է բերվի այն դեպքերում, երբ ամբողջությամբ պետք է բավարարի բոլոր պայմանների, բնականաբար որոշ առումներով թույլատրելի շեղումներ կարող են լինել»։

Արսեն Բաբայանի հետ համամիտ չէ փաստաբան Մուշեղ Շուշանյանը; Փորձը ցույց է տվել, որ քննիչները կալանավորվածի վրա կարողանում են ճնշում գործադրել։

«Կարողանում են հարկադրել՝ տալ իրենց նախընտրելի ցուցմունքներ, շատ դեպքերում մեղադրյալներին առաջարկներ են արվում գնալ գործարքի՝ խոստանալով, որ այդ դեպքում կալանքը կվերանայվի, եւ շատերը գնում են այդ գործարքին»,-ասում է նա։

Փաստաբանը մեկ անգամ եւս ահազանգում է՝ Հայաստանում կալանավորները պահվում են ոչ մարդկային պայմաններում՝ գերծանրաբեռնված խցերում, ինչը մեծ ճնշում է նրանց վրա. «Կալանավորները հերթով են քնում։ Չհաշված, որ օդափոխության համակարգերը չեն գործում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930