Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը Հռոմում մասնակցեց ԵՕԿ նախագահի ընտրությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2013 18:46

bhk.am. Նոյեմբերի 22-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի օրակարգի համաձայն կայացավ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցեցին եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվեց: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից:

Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ շարունակվում են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նոյեմբերի 22-ին հանդիպեց ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում մեր մարզաշխարհում կատարված բարեփոխումները: Ալ Սաբահին իր խոսքում նշեց, որ մինչ այս շատ էր լսել Գագիկ Ծառուկյանի մասին և ուրախ է ծանոթության համար: ՀԱՕԿ նախագահը Ալ Սաբահին հրավիրեց Հայաստան, արաբ գործընկերն էլ Գագիկ Ծառուկյանին փոխադարձ այցով հրավիրեց Քուվեյթ:

Այս օրերին ՀԱՕԿ նախագահը Հռոմում պաշտոնական հանդիպումներ ունեցավ նաև Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ, իսկ նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին կընդունի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930