Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բեյրութում

Դեկտեմբեր 02,2013 23:04

Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ:

Երեկոն բացեց Լիբանանի ՀԲԸՄ մասնաճյուղի գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը:

Այնուհետեւ իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության որոշ մանրամասներ,  ընդգծեց Արամ Խաչատուրյանի անգնահատելի ավանդն ու ժառանգությունը համաշխարհային դասական երաժշտության զարգացման գործում: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, ով անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունների մանրամասներին:

Երեկոյի երաժշտական մասում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով  հանդես եկան դաշնակահարներ Արմեն եւ Սյուզան Քեչեկները, ջութակահար Բորիս Միրզոյանը: Հնչեցին «Դիմակահանդես» սյուիտը,  դրվագներ՝ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Լիբանանում  հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  մշակութային եւ հասարակական գործիչներ, լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ եւ կրոնական այրեր:

 ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031