Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

Դեկտեմբեր 12,2013 11:28 Share

Հարգելի հայրենակիցներ: Մոտենում է 2015 թ-ը, այսինքն լրանում է Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները իրենց բնօրրանում  բնաջնջվեցին միայն նրա համար, որ հայ էին: Մարդկության պատմության ամենամեծ ոճրագործներից  մեկը՝ Թուրքիան, անկախ իր քաղաքական ղեկավարության փոփոխությունից, շարունակում է ժխտել, ուրանալ 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճիրը, ավելին, ուրացման այդ քաղաքականությունը վերաճել է հայաֆոբիայի՝ բոլոր հնարավոր դրսևորումներով:  Ցանկանալով մոռացության տալ Ցեղասպանության, մեր միլիոնավոր նահատակների, ունեզուրկ և հայրենազույկ հայրենակիցների հարցը, պաշտոնական Անկարան իր քիթն է խոթում անգամ արցախյան հակամարտության մեջ՝ դրա ադրբեջանամետ լուծումն իբրև նախապայման առաջարկելով հայ-թուրքական սահմանի բացման  համար:

Այսօր, այս պահին մեր երկրում է գտնվում ցեղասպան երկրի արտաքին գործերի նախարարը, մի անձ, ով դարձել է ողջ աշխարհով մեկ հակահայկականության յուրահատուկ խորհրդանիշ: Մենք՝ հայ երիտասարդներս, մեր վճռական ոչն ենք ասում Հայաստանում սույն անձի ներկայությանը, պահանջում նրան  ժամ առաջ վերադառնալ Անկարա  ու չպղծել մեր օդն ու միլիոնավոր նահատակների հիշատակն իր ներկայությամբ: Ցեղասպանության ճանաչումն անկասելի է, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը՝ անխուսափելի:

 

ՍԴՀԿ «»Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031