Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի «Արարատը» 7-րդն է 24 թիմերի պայքարում

Դեկտեմբեր 12,2013 20:11

Ավարտվեց ինտերնետային բոուլինգի միջազգային առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարբեր քաղաքների 24 թիմեր:

Հայաստանը ներկայացնում էին Երեւանի «Արարատը» եւ վերջերս կազմավորված «Մեդիան»:

Վերջին տուրում հայկական թիմերի մրցակիցները Սմոլենսկի «Տոչկան» եւ «Ռուբիկոնն» էին: «Արարատը», որի կազմում այս անգամ հանդես եկավ առաջատարը՝ թիմի ավագ Արսեն Աղաբաբյանը, 12:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տոչկայի» նկատմամբ եւ 11 փուլերում վաստակելով 82 միավոր, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: «Մեդիան» համառ պայքարում նույն հաշվով պարտվեց «Ռուբիկոնին» եւ 46 միավորով 24 թիմերի մեջ զբաղեցրեց 20-րդ տեղը:

Նկարում՝ «Մեդիա» եւ «Արարատ» թիմերը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031