Լրահոս
Օրվա լրահոսը

Դել Պորտոն Արգենտինայի լավագույն մարզիկի կոչման համար պայքարում շրջանցել է Մեսսիին

Դեկտեմբեր 12,2013 22:47

Աշխարհի 5-րդ ռակետ Խուան Մարտին Դել Պորտոն ճանաչվել է Արգենտինայի 2013 թվականի լավագույն մարզիկ:

Այդ պատվավոր կոչման համար պայքարում թենիսիստը շրջանցել է իսպանական «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, որը հանգրվանել է 2-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ Մեսսին անցած տարի լավագույն մարզիկների ցուցակում 3-րդն էր:

Այս տարի 25-ամյա Դել Պորտոն հաղթել է չորս մրցաշարում՝ Ռոտերդամում, Վաշինգտոնում, Տոկիոյում եւ Բազելում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031