Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Նիկոլ Փաշինյանի ձևավորած ուժը որևէ առնչություն չպիտի ունենա ՀԱԿ-ի հետ». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2013 18:24

«ՀԱԿ-ի վերամիավորման հարց չի կարող լինել, քանի որ այն ոչ բարոյական ճանապարհով լուծարվեց»,-Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության ստեղծումը չի՞ վկայում այն մասին, որ ՀԱԿ-ի վերամիավորման հարցը առ ոչինչ է, այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նկատեց, որ «ՀԱԿ-ի լուծարման քաղաքակիրթ ձև կար, դրա կազմում գտնվող  տասնութ միավորները կարող էին շնորհակալություն հայտնել հինգ տարվա աշխատանքի համար ու քննարկել ՀԱԿ քաղաքական միավորի՝ կուսակցության վերածվելու հարցը»:

Պարոն Մակեյանն ասաց, որ մամուլից են իմացել, թե ՀԱԿ-ը գոյություն չունի՝ որպես քաղաքական միավոր և ՀՀՇ-ի հիմքի վրա կուսակցություն է ձևավորվելու: Այնուհետև Պետրոս Մակեյանն այսպիսի եզրահանգում արեց. «Դուրս է գալիս, որ հարյուրավոր քաղբանտարկյալներ ՀԱԿ-ի համաժողովրդական շարժման հենքի վրա բերդերում հայտնվեցին, տասնութ քաղաքական միավորներ այդ գործընթացին մասնակցեցին ու մեկ գիշերվա մեջ մի կուսակցությունը, որը պատասխանատու է երկրի այս վիճակի համար, իրեն ողջ ստեղծածի տերն է համարում»:

Պարոն Մակեյանը կարծում է, որ «Նիկոլ Փաշինյանի ձևավորած ուժը որևէ առնչություն չպիտի ունենա ՀԱԿ-ի հետ, քանի որ նա ևս դուրս եկավ ՀԱԿ-ից»: Շարունակելով Պետրոս Մակեյանն ասաց. «Այդ ուժը չի կարող գործել այնպես, ինչպես ՀԱԿ-ն է գործել, քանի որ, եթե ՀԱԿ-ը ճիշտ գործեր, ապա այս իշխանությունն այլևս չէր լինի: Կարծում եմ՝ Նիկոլն ու Սասունը կընտրեն ճիշտ ճանապարհ, որը կբերի հանգուցալուծման և նոր գործելաոճով կփորձեն ժողովրդին գործուն դարձնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031