Լրահոս
Օրվա լրահոսը

Հա էլի, ասեք, եթե կուրսս շարունակվեր, 50 լիդեր ո՞ւր էին ժամանելու այստե՞ղ, թե՞ Երեւան. Միխեիլ Սաակաշվիլի

Մայիս 07,2026 11:07 Share

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտարկված է, ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Երևանում։

Մենք գործ ունենք պատմական մեծ թյուրիմացության եւ անարդարության հետ:

Կովկասի պատմական կենտրոնը Թիֆլիսն է։ ԵՄ ինտեգրացիան սկսվել է Վրաստանից։ Ավելին, ես Ռադեկ Սիկորսկու եւ Կարլ Բիլթի հետ Արեւելյան գործընկերության նախաձեռնողն էի եւ պատմության մեջ առաջին անգամ ամբողջ Եվրոպան ժամանում է Կովկաս, թռնում Թիֆլիսի վրայով ու 40 րոպեից ավել՝ թռնում Երեւան:

Դա այն գինն է, որ մենք վճարում ենք 2012-ի ընտրությունների համար: Իվանիշվիլին 2013-ին ասել է, որ այն ժամանակվա ՀՀ արտաքին քաղաքականությունն իր համար օրինակելի է: Փաստորեն հիմա Վրաստանը 2013թ-ի Հայաստանի իրավիճակում է։ Մինչդեռ Հայաստանն առաջ է գնացել՝ հասնելով այնտեղ, որտեղ Վրաստանը գտնվում էր 2012 թվականից առաջ։

Իմ նախագահության տարիներին սկզբունքորեն պայմանավորվել ենք ֆրանսիական «Արեւայի» հետ Վրաստանում ատոմակայան կառուցել: Այսօր Հայաստանը խլեց այս նախագիծը, ինչպես նաեւ եվրոպական այլ օգուտները:

Սկզբունքորեն Իվանիշվիլին չի ուզում եվրոպական փողեր, քանի որ այս փողը կհարստացնի ողջ բնակչությանը: Նրա համար ռուսական փողը երաշխիք է իրեն եւ շրջակա միջավայրը հարստացնելու համար։ Որովհետեւ բացի ագահությունից, նա հավատում է, որ որքան հարստանում է, եւ աղքատանում մարդիկ, այնքան հեշտ է պահել գողացված իշխանությունը:

Հա էլի, ասեք, եթե կուրսս շարունակվեր, 50 լիդեր ո՞ւր էին ժամանելու այստե՞ղ, թե՞ Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031