Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը

Հունվար 12,2014 10:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 26-ից հացադուլ հայտարարած Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը և հունվարի 8-ից նաեւ Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը դեռ շարունակում իրենց հացադուլը, նրանց առանձին մեկուսարաններ չեն տեղափոխել: Պահանջում են վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները: Ավելի ուշ պարզ դարձավ, որ միայն Վահե Մկրտչյանին են մեկուսացրել, կարանտին են տարել: Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել  է, որ Վահե Մկրտչյանը շատ թույլ է:

Սակայն  Aravot.am-ին հայտնի դարձավ, որ դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: