Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմն արդեն հասանելի է անգլերեն ենթագրերով

Փետրվար 03,2014 14:14

Յութուբ  կայքում ավելի քան 60 հազար դիտում հավաքած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմն արդեն հասանելի է անգլերեն ենթագրերով: Տեսաֆիլմը ներկայացնում է հանքարդյունաբերվող Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի կենդանի պատկերը:

«Համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիան և, փաստորեն, նրա գործակից տեղական տարբեր օղակների պաշտոնյաները Հայաստանը ենթարկում են էկոգաղութացման: ՀՀ կառավարությունը, հանքարդյունաբերող ընկերություններն ու այդ ծրագրերը հովանավորող բանկերն անդադար խոսում են, թե իբր հանքարդյունաբերությունից ստացված գումարներով զարգացնում են Հայաստանը: Ավելի քան քսան տարի է՝ անկախ Հայաստանում հանքեր են շահագործվում: Ինչո՞ւ շարքային հայ մարդը մինչև օրս չի ապրում այդ «զարգացած» Հայաստանում: Շենացող երկրից այսքան արտագաղթ կլինե՞ր: Արդյոք ապահո՞վ է Հայաստանը, եթե դատարկվում են մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գոյատևել կոտրված ողնաշարով»:

Տեսանյութը`

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728