Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարությունը տալիս են՝ վարորդ չի գտնվում

Փետրվար 10,2014 16:52

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը միկրոավտոբուսներից «մաքրելու» համար ամիսներ առաջ մեր հանրապետություն հարյուրավոր ավտոբուսներ ներկրվեցին, որոնք, սակայն, այսօր պարապուրդի են մատնված: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ներկրված 80 ավտոբուս երթուղի դուրս չի գալիս` վարորդ չունենալու պատճառով:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ ավտոբուսների համար վարորդ չի գտնվում եւ որ ընկերություններին են պատկանում այդ ավտոբուսները:

Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի  տրանսպորտի վարչությունից հայտնեցին. «Նշված ավտոբուսները պատկանում են «Երեւանի ավտոբուս» եւ «Ավտոբուս» ՓԲ ընկերություններին, իսկ վարորդների պակասի խնդիր կա նաեւ Երեւանի ներքաղաքային երթուղիներ սպասարկող առանձին մասնավոր կազմակերպություններում։ Վարորդների հավաքագրման նպատակով պարբերաբար տրվում են հայտարարու­թյուններ զանգվածային լրատվամիջոցներով»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728