Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվար 10,2014 18:03

Փետրվարի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատի:
Ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Հոկտեմբերի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի 4 ուղևորները և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 8-ին, ժամը 18.30-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել» և «Միցուբիշի Պաջեռո-ԻՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո-ԻՈ»-ի 3 ուղևորները և «ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Օշական գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728