Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանը ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

Փետրվար 17,2014 19:48

Ս.թ փետրվարի 17-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է  հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին`  Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:

Հանդիպման ընթացքում Ա.Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:

ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

 

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728