Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանի դետալները (Ֆոտոշարք)

Փետրվար 23,2014 17:12

«Երեկ պարզ դարձավ, որ ուկրաինական հեղափոխությունը հաղթել է: Ապստամբները գրավել էին Կիեւի  բոլոր իշխանական մարմինները, փախուստի դիմած նախագահի նստավայրում սկսել էին էքսկուրսիա անցկացնել, Ներքին գործերի նոր նախարարը հայտնեց, որ ոստիկանությունն անցնում է ժողովրդի կողմը»,- գրում է բլոգեր Իլյա Վարմալովը եւ ավելացնում,- Ինքը՝ Յանուկովիչը, փորձում է պահպանել իր դեմքը: Ամբողջ օրը նրանից մեզ են հասնում իրար հակասող նորություններ. մեկ նա չի պատրասվում հանձնվել, կանգնելու է մինչեւ վերջ, մեկ էլ փորձում է փախչել Դոնեցկով, սակայն  սահմանապահները չեն թողնում, որ նրա ինքնաթիռը թռչի»:

Բլոգերը նաեւ հիշատակում է երեկ երեկոյան  նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի այցը Մայդան: « Նա արտաբերեց շատ հուզիչ ելույթ, որը ստիպեց Մայդանի կեսին հեկեկալ եւ հետո նրբորեն ակնարկեց, որ այսուհետ նա է գլխավորը»,-գրում է Իլյա Վարմալովը:

Ի՞նչ կլինի հետո, նա չգիտի, սակայն հասկանում է, որ Ուկրաինային սպասվում է դաժան պայքար իշխանության համար. կարծում է, որ  «աջ սեկտորի» տղաները երեք ամիս նրա համար չէին կրակների մեջ, որ Յուլիա Տիմոշենկոյին  շնորհավորեին հաղթանակի առթիվ եւ գնային տուն: «Ղրիմում Մայդանի հաղթանակով այնքան էլ չեն ուրախանում եւ անհասկանալի է՝ ինչպե՞ս է արեւմուտքը աշխատելու պրոռուսական արեւելքի հետ: Եթե քաղաքական ճգնաժամը դառնա նաեւ տնտեսական, ապա Ուկրաինան դժվար թե կարողանա պահպանել ամբողջականությունը»,- գրում է Իլյա Վարմալովը եւ համոզմունք հայտնում, որ   դա այնքան էլ Ուկրաինայից կախված չէ, այլ առավելապես Ռուսաստանից եւ Եվրոպայից:

Այնուամենայնիվ բլոգերը այսօր վերջին օրն է, որ Մայդանն է լուսաբանում, ֆիքսել է որոշ դետալներ, որոնք ներկայացված են ներքեւում.

01.Միխայլովսկի վանքն է: Երբ Մայդանում սկսվեց բախում ոստիկանների հետ, այստեղ էին բերվում վիրավորները: Այստեղ էին նաեւ մարդիկ բերում դեղեր եւ մթերք:01 (2)

02. Այստեղ էին հավաքվում բժիշկ-կամավորների խմբերը:

02 (2)03. Մուրաբա06 (1)

 

04.Ջուր07 (1)

05.Կիեւի կենտրոնում չեն աշխատում բոնկոմատները:09

 

06.Աղբը դուրս չէր հանվում, այն արդեն նետում էին անցումներում

14 (1)07. Բոլոր բանկերը փակվել են:10 (5)08. Արդարության համար պետք է ասել, որ հենց սուր բախումներն ավարտվեցին, մարդիկ սկսեցին քաղաքը կարգի բերել: Մայդանում այդ առումով ամեն ինչ շատ լավ է:15 (1)

 

Մանրամասները՝ բլոգում:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728