Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադահայ երաժիշտը կարեւորեց մարզային համերգները

Փետրվար 25,2014 13:56

Շուրջ 15 տարի է, ինչ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրել կանադահայ ճանաչված կլարնետահար Համբարձում Ճապուրեանին: Առաջին անգամ երաժիշտը հայրենիք հրավիրվեց 2010թ.՝ մասնակցելու հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումներին: Հետո արդեն տարբեր երկրներում բեղուն համերգային գործունեություն ծավալած երաժշտի հյուրախաղային գրաֆիկում իր մշտական տեղը գտավ Հայաստանը: Երկար տարիներ ուսումնասիրելով դուդուկը, նա համերգներում համատեղում է հայկական հնագույն նվագարանը կլարնետի հետ: Այս առիթով նշենք 2008թ. հանրահայտ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանի հետ Ճապուրեանի համերգները Հյուսիսիային Ամերիկայում: Նրա համար արտերկրյա ու հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան եւ այլն), կլարնետի եւ դուդուկի համար փոխադրումներ են կատարում ճանաչված կոմպոզիտորներ Ալեքսանդր Բոզնյակովը, Քրիստոֆեր Բ. Ջ. Սմիթը, Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Շաքարյանը եւ այլն:

Համբարձում Ճապուրեանն CD-ների իր հավաքածուն 2006թ. ավելացրեց Հայաստանում ձայնագրված միջնադարյան տաղերով:

Վերջերս նա հայաստանցի կոլեգաների, ջութակահարներ Տիգրան Մաթեւոսյանի, Լեւոն Մարկուպչյանի, թավջութակահար Լեւոն Առաքելյանի եւ կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանի հետ համերգներով հանդես եկավ Գյումրիում, Արմավիրում, Աբովյանում եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Առավոտի» հետ զրույցում Համբարձում Ճապուրեանը շեշտելով մարզային համերգների կարեւորությունը, հորդորեց հայաստանցի իր կոլեգաներին, պետական միջոցառումներին զուգահեռ՝ սեփական նախաձեռնություն հանդես բերել եւ ուշադրության կենտրոնում պահել մարզային մշակութային կյանքը նույնպես:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728