Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինությունները Սյունիքում շարունակվում են

Փետրվար 25,2014 12:34

Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով:

Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն և միանալու է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող գլխավոր պոչատարին:

Ահազանգը մեր կողմից արդեն փոխանցվել է բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն դիմում ենք նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ այս խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու ակնկալիքով:

Նմանատիպ դեպքերը իրականում բազմաթիվ են, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է համատարած ամենաթողություն, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրում:

Իսկ հանքարդյունահանվող Սյունիքի իրական պատկերին կարող եք ծանոթանալ՝ դիտելով «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728