Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Այրեցին Սերժ Սարգսյանի նկարը ու «հազար օղորմի» տվեցին (Տեսանյութ)

Մարտ 01,2014 20:15 Share

Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքն այսօր ավարտվեց երթով դեպի Ա. Մյասնիկյանի արձան:

Ճանապարհին հանրահավաքի մասնակիցներին միացան նաեւ «Grand Tobako» ընկերության աշխատակիցները՝ «մի ստիպեք, որ մայդան լինի ցուցապաստառներով»:Armenian National Congress and Armenian People's Party hold a march.

Նրանք ՀԱԿ հանրահավաքին չէին մասնակցում, որովհետեւ ՀԱԿ ակտիվիստները նրանց հորդորեցին, իրենցից հետո քայլել եւ ներքեւ իջեցնել վերեւ պարզած իրենց ցուցապաստառները:

«Grand Tobako» -ի աշխատակիցները նեղսրտեցին՝ ասելով. «Մեր ու ձեր են անում», բայց շարունակեցին վերեւ պարզած ցուցապաստառով առաջ շարժվել:  Աշխատակիցները չէին ցանկանում պարզաբանել, թե ինչից են իրենք բողոքում, միայն նրանցից մեկն ասաց, որ իրենք էլ են դեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքին եւ «Հայաստանն ապրելու տեղ չէ» ասելով հեռացան:A

Ա. Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքի մասնակիցները՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ,  իրենց ծաղիկները դրեցին՝ ի հիշատակ «Մարտի մեկի» զոհերի: Նրանք այրեցին նաեւ Սերժ Սարգսյանի նկարը ու հեգնեցին՝ «հազար օղորմի» ասելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    А вот последнее никак не надо было сделать! Мне стыдно за них!! Уверен, что Левон не заметил! Он не допустил бы такое!

Պատասխանել