ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
«Գալիկյան» ՍՊ Ընկերության տնօրեն Գ. Գալիկյանը միջնորդում է, որպեսզի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Ռ.Գինոսյանի 21.02.2014թ. որոշումը և իր դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվի: Փաստաբանը խնդրում է հաշվի առնել այն, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հարկադիր կատարման է ներկայացվել դեռևս բողոքարկելի վարչական ակտը` խախտելով օրենքի պահանջները, իսկ հարկադիր կատարողի կողմից կայացվել է որոշում «Կատարողական վարույթ հարուցելու մասին» ՀՀ օրենքի պահանջները ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ փաստաբանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի կողմից 20.11.2013թ-ին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշում: Ըստ այդ որոշման, ՍՊ ընկերության տնօրեն Գարիկ Գալիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական տույժի 20.000 ՀՀ դրամի չափով:
Գ.Գալիկյանին այդ որոշումն ուղարկվել է այս տարվա հունվարի 31-ին., փաստացի ստացվել է փետրվարի 3-ին, այսինքն` 75 օր հետո` ՀՀ օրենսդրությամբ սահմանված 3 օրյա ժամկետի փոխարեն:
Կարդացեք նաև
Փաստաբանի տեղեկացմամբ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գրավոր վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված կամ հրապարակման եղանակով:
Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ գրավոր վարչական ակտը ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին. դա կարող է իրականացվել պատվիրված փաստով, այդ վարչական ակտը ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդ օրվանից:
Ըստ էության, վարչական մարմինը ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով կարող էր տեղեկացնել, փոխանցել որոշումը:
«Նշված հոդվածներից հստակ հետևում է, որ վարչական ակտը օրինական ուժ է ստացել 2014թ. փետրվարի 4-ին քանի որ փոստային ծանուցմամբ վարչական ակտը ստացել եմ 2014թ-ի փետրվարի 3-ին»,-ասում է Գ.Գալիկյանը:
Սահմանված ժամկետները բաց թողնվելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Հետեւաբար, փաստաբանը վարչական ակտը փետրվարի 3-ին ստանալուց հետո, օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան և ՀՀ Վարչական դատարանի փետրվարի 18-ի գործ թիվ ՎԴ 0608/05/14 որոշումով հայցադիմումը ընդունվել է վարույթ: Ասինքն, ըստ Գ.Գալիկյանի, Երևանի քաղաքապետարանը հարկադիր կատարման է ներկայացրել, իսկ ԴԱՀԿ աշխատակցի կողմից կատարողական վարույթ է հարուցվել դեռևս բողոքարկելի վարչական ակտի հիման վրա:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի սահմանված կարգով հոդվածի 3-րդ մասի համաձայն`
Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքի համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո` եռամսյա ժամկետում: Իսկ նշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն`հարկադիր կատարման ենթակա են` անբողոքարկելի վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխում նախատեսված կարգով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































