Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավագիտության ամեն մագիստրոս չէ, որ կարող է դառնալ փաստաբան. «Փաստինֆո»

Մարտ 03,2014 11:44

Մարտի 4-ին Սահմանադրական դատարանը քննության կառնի քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա գործը: Դիմողը վիճարկում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:
Վիճարկվող դրույթով սահմանվում է Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը: Ըստ այդմ, Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան՝ բացառությամբ, եթե նա դատապարտվել է՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Գ.Սլոյանը ՍԴ ներկայացրած իր դիմումում, մասնավորապես, նշել է, որ ՀՀ-ում սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման երեք աստիճան՝ բակալավր, մագիստրոս և դիպլոմավորված մասնագետ: Ըստ նրա, կարելի է եզրակացնել, որ մագիստրոսի որակավորումն ավելի բարձր որակավորման աստիճան է, քան բակալավրինը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրենքի դրույթները փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսելով Հայաստանում սահմանված որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի՝ բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ, առկայության պահանջը, խտրական վերաբերմունք են սահմանում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, ինչը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ:

Ի դեպ, Գ.Սլոյանն անձամբ բախվել է այս խնդրին: 2012 թվականի հունիսի 23-ին նա դիմել է ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով։ Օրեր անց նա ստացել է փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահի որոշումը՝ հավակնորդի կարգավիճակից զրկելու և 2012թ.-ին ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելուն թույլ չտալու մասին։ Մերժման որոշումը հիմնավորվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

Գ.Սլոյանն այս որոշումը բողոքարկել է դպրոցի խորհրդին՝ պահանջելով վերացնել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահի որոշումը, ինչը սակայն մերժվել է: Հետագայում նաև այն բողոքարկել է նաև դատական կարգով, սակայն հայցը չի բավարարվել:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31