Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի գազի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը. «Փաստինֆո»

Մարտ 03,2014 13:23

Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նիստն այս պահին դեռ չի ավարտվել:
Նշենք, որ հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնում են Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, «Օրինաց երկիր»-ը՝ Հովհաննես Մարգարյանը, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ժառանգություն»-ը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Այս հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ-ի փետրվարի 26-ին ընդունած որոշմամբ նախատեսված է, որ առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31