Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ սրբազանը՝ օֆշորային սկանդալի մասին. «Չեմ խառնվում իրավաբանների գործերին»

Մարտ 03,2014 14:49

Aravot.am-ը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից այսօր հետաքրքրվեց՝ մտահոգություն չունի՞, որ իր սանիկ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումից հետո օֆշորային սկանդալի հետ կապված նոր մանրամասներ կբացահայտվեն:

Սրբազանը  չցանկացավ մեկնաբանել՝ ընդամենն ասելով. «Իրավաբանների հարցերին չեմ խառնվում»:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին   Վրաստանում ձերբակալվել էր Թուրքիայից օդային ճանապարհով  Վրաստան  ժամանած  Աշոտ Սուքիասյանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աշոտ Սուքիասյանի փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել էր, որ նրան «Ինտերպոլի» միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31