Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հեղինակները հեղափոխական են համարում փոփոխությունները

Մարտ 03,2014 15:03

ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ «Էյջ Էմ» իրավախորհրդական գրասենյակը կազմակերպել էր երկօրյա սեմինար Աղվերանում: Օրակարգում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն էր, լրագրողների վերապատրաստման ծրագիրը:

Օրակարգը ներկայացրին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը, «Էյջ Էմ» խորհրդատվական գրասենյակի տնօրեն Զարուհի Հարությունյանը: Զեկուցողները եղել են հիմնականում երկուսը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Առանձին-առանձին ներկայացվեց քրեական դատավարության նոր օրենսգրքի հոդվածները, որի աշխատանքները սկսվել են 2010 թվականից: Ներկայացվեց մինչդատական վարույթի մասնակիցների գործառույթները, նրանց պատասխանատվության նոր մոդելը:

Այլեւս մեր լեզվամթերքում կկիրառվի «հանրային մասնակիցներ» եւ «մասնավոր մասնակիցներ» բառակապակցությունները: Ըստ նոր օրենսգրքի՝ մինչդատական վարույթում «հանրային մասնակիցներ» են համարվում դատախազը, քննչական բաժնի պետը, քննիչը, իսկ «մասնավոր մասնակիցները» գործող օրենքով հայտնի պաշպանական կողմն է՝ մեղադրյալները, փաստաբանները:

Օրենսգրքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում եւ տարբերվում է իր կառուցվածքով: Փոփոխություններ են եղել քրեական դատավարությունում. մինչ օրս հայտնի էր, որ քաղաքացիական գործերով հրավիրվում է նախնական դատական նիստ, ապա սկսվում է դատաքննության փուլը, քրեական գործերով նույնպես նախատեսվում են նախնական լսումներ: Հանրային մասնակցի՝ դատախազի մեղադրական եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնավոր մասնակցին՝ պաշտպանական կողմին իրավունք է վերապահվում հանդես գալ բացման խոսքով:

Ավելացել են իրավական գործիքները, մասնավորապես՝ պաշտպանական կողմին իրավունք է վերապահվել դատարանի դեմ հակընդդեմ հարց տալ: Նոր օրենսգրքով մենք չենք ունենալու կասկածյալ:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31