Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Ռուսաստանը կօգտագործի ռուսալեզու բնակչության գործոնը»

Մարտ 03,2014 16:46

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատասխանելով հարցին, թե խնդրի ինչ հանգուցալուծում է տեսնում՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացրած գործողությունների հետ, նշեց. «Կարծում եմ իրականում Ռուսաստանը դժվար թե համաներման գնա: Այն նպատակները, որ Ռուսաստանը փորձում է լուծել, բացի նրանից, որ ատամներն է ցույց տալիս, դա Ղրիմի դեպքում լայն ֆեդերացիայի կամ, կոնֆեդերացիայի կարգավիճակ վերցնել՝ բնականաբար, սեւծովյան նավատորմի մշտական այդ բազան պահպանելով, նաեւ ինչ-որ կերպ Ուկրաինայի ֆեդերալիզացման գործընթացը ձեւակերպել: Բնականաբար, սրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ  Ռուսաստանը, որն այս քայլին գնաց, դա նաեւ փորձ էր Ուկրաինայի՝ դեպի Արեւմուտք գնալու գործընթացը խափանելու: Բայց սրան զուգահեռ, պետք է հասկանալ, որ 3-4 ամսվա ընթացքում, առավել եւս նոր հեղափոխությունից հետո, Ուկրաինայում բավականին դժվար իրավիճակ է, երբ տեղում հանրապետական մակարդակով իշխանական կառույցները չեն գործում, կոլափս է ու Ռուսաստանը դա օգտագործում է»: Սերգեյ Մինասյանի խոսքով՝ հասկանալի է, որ Արեւմուտքի, ռազմական ձեւով միջամտությունը հնարավոր չէ, իսկ տնտեսական, անձնական սանկցիաները դեռ հարց է, թե ում վրա կանդրադառնան՝ Ռուսաստանի, թե Եվրամիության: Այս ամենից բացի, Սերգեյ Մինասյանը գտնում է, որ Ռուսաստանը  դժվար թե պատերազմի, կամ զորքերի ավելի լայն մասշտաբով ներս մտնելու նպատակ դնի. «Կարծում եմ, այն ինչ ուզում էր անել Ռուսաստանը, արդեն արեց, այժմ կսկսվի բանակցային գործընթացը եւ Ռուսաստանը կօգտագործի ռուսալեզու բնակչության գործոնը: Բայց առաջին շոկից հետո իրավիճակը հանդարտվել է եւ ռուսական կողմից եւ Արեւմուտքից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31