Լրահոս
Օրվա լրահոսը

Коммерсантъ. Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցներ, Ուկրաինային՝ հետաքննության պահանջ. ԵՄ գագաթաժողովի արդյունքները

Մարտ 07,2014 20:30 Share

Եվրոմիությունը բավարարել է Ռուսաստանի նկատմամբ վիզային պատժամիջոցների կիրառումը և ռուս պաշտոնյաների ակտիվների սառեցումը, եթե Մոսկվան չհանդարտեցնի Ղրիմում ստեղծած իրավիճակը: Որոշումն ընդունվել է մարտի 7-ին ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ժամանակ: Հայտնում է ուկրաինական «Կոմերսանտ»-ը:

Հանդիպմանը նաև Կիևից պահանջել են Մայդանի դեպքերի հետ կապված հետաքննություն իրականացրել:

Բացի այդ, ԵՄ-ն Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագիրը որոշել է երկու մասի բաժանել: Մեկը՝ քաղաքական մասը, կստորագրվի մոտ ապագայում, մյուսը՝ տնտեսականը՝ մայիսի 25-ի նախագահական ընտրություններից հետո, իսկ առևտրային նախապատվություններ Կիևը կստանա նույնիսկ առանց ստորագրելու Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտու համաձայնագիրը:

Գագաթնաժողովին հրավիրված էր Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sergik says:

    սա թող դաս լինի էն օլիգարխներին ու պաշտոնյաններին որ իրենց փողերը իրենց երկրներում ներ դնեն կամել էտքան դիզելը վտանգավոր է, ընկնելը՝ ցավոտ….

Պատասխանել