Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Շիրինյան. «Ինչպես երևում է՝ Գագիկ Ծառուկյանը Խաչատուր Սուքիասյանից շատ խելոք է»

Մարտ 15,2014 13:17

«Հայաստանում լավ գործընթաց է սկսել, թե քառյակն ում հրաժարականն է պահանջում, կարևոր չէ, կարևորն այն է, որ գործընթաց կա»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա ողջունեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, թե «մի բևեռը կա՝ ի դես Հանրապետականի, պետք է երկրորդը»: Սա Լևոն Շիրինյանը համարում է բնական գործընթաց ու նշում. «Եթե սա կայանա, և իշխանությունների ասածն էլ, որ թե բլեֆ կամ ֆլիրտ չլինի, լավ կլինի։ Բարգավաճ Հայաստանին դիտում եմ ինչպես դեմոկրատական կուսակցությունն է ԱՄՆ–ում։ Եթե այս գործընթացը կայանա, լավ կլինի»։

Լևոն Շիրինյանը կարծում է, որ ընդդիմությունը շատ արագ քաղաքական համակարգի ռեֆորմի ծրագիր պետք է ներկայացնի։ Ըստ պարոն Շիրինյանի՝ «եթե կոնսոլիդացիա, ապա պիտի լինի նաև մոբիլիզացիա, իսկ դրա տակ պետք է մաքրություն լինի»:

Անդրադառնալով «դհոլների» քաղաքացիական շարժմանը, որն ըստ էության ուղղված է Նիկոլ Փաշինյանի և բանակից խուսափած ընդդիմադիրներին, ովքեր դեմ են արտահայտվում ԲՀԿ-ին և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին: Հարցին՝ ինչու՞ է ԲՀԿ-ն պաշտպանում Լևոն Տեր-Պետրոսյանին, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ԲՀԿ-ին, որ մեղադրում են, անընդհատ տանում են մարտի մեկ, դրանք ոչ թե մարտի մեկով մտահոգվողներն են, այլ նրանք, ովքեր ուզում են փչացնել քառյակը»:

Հարցին, հնարավոր չէ՞, որ Գագիկ Ծառուկյան այսպես շարունակի, կարող է արժանանալ Խաչատուր Սուքիասյանի ճակատագրին, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Ինչպես երևում է, Գագիկ Ծառուկյանը Խաչատուր Սուքիասյանից շատ խելոք է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Գագիկ Ծառուկյանին արհեստականորեն ընդդիմություն դարձնելու խնդի՞ր կա, քանի որ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ այլընտրանք, պարոն Շիրինյանը օրինակ բերեց հանրագիտարանը, համաձայն որի՝ այլընտրանք նշանակում է կառուցողական ընդդիմություն:

Մեր հստակեցմանը, ի վերջո, հնարավո՞ր է ենթադրել, որ «հրաշալի քառյակը» իշխանության նախագիծն է, պարոն Շիրինյանն ասաց. «Կարծում եմ, որ իշխանության կողմից համակրանք կա, եթե կա համակրանք, ես կարծում եմ, որ դա չափազանց օգտակար է պետության համար»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31