Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Արարատում. 3 անձ մահացել է, 2-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Մարտ 10,2016 12:59

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 9-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Կ.Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:

Վթարի պահին ավտոմեքենայում գտնվել է 5 անձ, որոնցից 3-ը՝ եղբայրներ։ Ավտովթարի հետևանքով վարորդը՝ Կարեն Կարապետյանը, ուղևորներ Վահան Ղուկասյանը, եղբայրներից մեկը՝ Ռուսլան Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ եղբայրներ Ռոման և Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Կատարվել է դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում:

Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031