Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը ռեկտորի ազատման հրամանն է պատրաստում

Մարտ 17,2014 15:37

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե  ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, ինչը չէին հաստատել բուհի մամուլի ծառայությունում, իսկ ԿԳ նախարարությունից ասել էին, թե նման հրաման չկա:

ԿԳՆ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, սակայն, քիչ առաջ  Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արա Ավետիսյանը  իսկապես պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, եւ նախարարն այս պահին համապատասխան հրաման է պատրաստում:

Պարոն Ավետիսյանը հեռախոսազանգերի չի պատասխանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարիամ says:

    ԵՊՀ աշխատակիցները սպասում են համանման հրամանի` ռեկտո Արամ Սիմոնյանի մասին, քանի որ ավելի խոշոր ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել Մայր բուհում և այդ մասին գրեթե չի խոսվում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31