Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոճական տարբերություններ

Մարտ 18,2014 13:45

Ուկրաինական իրադարձությունների ազդեցության ներքո քաղաքական գործիչները եւ մեկնաբանները թե Հայաստանում եւ թե ամբողջ աշխարհում բաժանվել են հիմնականում երկու ճամբարի: Ճամբարները քարոզում են՝ Ռուսաստանի գործողություններին կողմ կամ դեմ: Բայց ակնհայտ է, որ նրանց հռետորաբանության մեջ կան ոճական տարբերություններ. առաջիններն էապես ավելի ագրեսիվ են, չեն ցանկանում տեսնել որեւէ երանգ, չեն փնտրում դիմացինի փաստարկներում որեւէ տրամաբանություն կամ ռացիոնալ հատիկ:

Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Միխաիլ Լեոնտեւի «Օդնակո» հաղորդումը: Բավականին կարճ մենախոսության ընթացքում նա առնվազն հինգ անգամ կրկնեց «ֆաշիստական սրիկաներ» արտահայտությունը՝ Ուկրաինայի համապատասխան շրջանակների հասցեին: Կամ հանրահայտ Կիսելյովը թափանցիկ ակնարկներ է անում, որ իր երկիրն ընդունակ է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել: Ինչը, իհարկե, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաեւ այն, որ ԱՄՆ-ը կարող է նույն փոշու վերածել Ռուսաստանը, իսկ հիշյալ երկու երկրները միասին ի վիճակի են իրենց զենքերով հեշտությամբ վերացնել մոլորակի բոլոր շնչավոր էակներին:

Սակայն ադեկվատ մարդիկ այդ միջուկային խաղալիքներով չեն թափահարում: Նույնիսկ 70-ականների զառամյալ խորհրդային Պոլիտբյուրոյի անդամները դա հասկանում էին, եւ ես խիստ կասկածում եմ, որ Պոլիտբյուրոյի խոսափողը հանդիսացող, ասենք, Յուրի Ժուկովը կամ Վալենտին Զորինը «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնեին: Բրեժնեւը եւ Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը:

Եվ այսպես՝ մի կողմում «մենք» ենք՝ արդարության, ազնվության եւ բարու տիպարներս, մյուս կողմում՝ «նրանք»՝ ոչնչացմանն արժանի համաշխարհային չարիքի մարմնավորումը: Այդպես են մտածում եւ քարոզում թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում: Բայց կա, ինչպես ասացի, ինտոնացիայի, երանգի տարբերություն. Արեւմուտքում կարող է հնչել նաեւ այլընտրանքային տեսակետ: Վերջերս Վլադիմիր Պոզներն է պատմել դրա մասին: CNN-ն, իհարկե, անաչառ չէ եւ բարյացակամ չի տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ հեռուստաընկերությունն, այնուամենայնիվ, հրավիրել է Պոզներին՝ իմանալով, որ այդ մեկնաբանը չի ասի, թե Ղրիմի բնակչությունը քվեարկել էր Ռուսաստանի հետ միանալու օգտին միայն այն պատճառով, որ այդ թերակղզում կանգնած է ռուսական զորքը:

Ինչպես ասում են՝ զգացեք տարբերությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (47)

Պատասխանել

  1. Aram says:

    «CNN-ն, իհարկե, անաչառ չէ եւ …. հրավիրել է Պոզներին …» (բազմափորձ մորթը փոխողին) – Դուք ասացիք ամենագլխավորը!

  2. Armen says:

    Հարգելի Արամ,

    հերթական անգամ տարածում եք մեղմ ասած ոչ ճիշտ ինֆորմացա:
    ֆակտ է , որ մեծամասամբ արեւմտյան մեկնաբանությունները մակողմանի են, օրինակ վերջերս Գերմանիայի հին կանցլեռ Գեհարդ Շռուդեռը մեկնաբանեց հեռուստատեսությամբ ՈՒկրաինայի ու Ռուսաստանի կոնֆլիկտը, դրանից հետո Եվրոպառլամենտը արգելք է դրել իրա ելույթնէրի վրա, որը մինչեվ հիմա պատկերացնել հնարավոր չէ, ինչ որ մէկի խոսքի ազատությունը ոտնահարվեր:

  3. MARDAMEK says:

    Ճիշտ եք նկատել. «… բաժանվել են հիմնականում երկու ճամբարի կողմ կամ դեմ: ».
    Սակայն եկեք լինենք անկեղծ եվ ասենք որ էականը այն է որ աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում եվ թե ով ում հետ , ինչ մեթոդներով , դրանք արդեն ծաղիկներն են յուրաքանչյուրը ըստ իր տեխնիկաի եվ կարողությունների. Բայց նաֆթը, գազը, հոսանքը հաստատ կթանգանան ես տարի.

  4. Armen says:

    Հարքելի Արամ,

    ինչ մնում է ռուսների կամ ռուսամետների ագրեսիվ, ես կասեի ջղայն պատասխանին, դա կարելի է հասկանալ, քանի որ մարդկանց մեղադրում են մի բացարձակ սուտով, որը նույնիսկ եփած հավերը լսելուց, ծիծաղից փորացավ են ստանում:
    Արեվմուտք ընտրել է այն վայ(կեղծավոր) պահվածքը, ով դիտավորիալ ոտքով հարվածում է հակառակորդ խաղացողին, հետո վայր ընկնում, լացելով ու բղավելով,

    • Hakob says:

      հարևգերլի Արմեն, ամերիկացիների “ագրեիսվության” մասին կխոսանք այն ժամանկ, երբ ռուսները կամ չինացիք ռակետներ տեղադրեն Մեքսիակյում:
      Ռուսները կարեղ է և ավելի ագրեսիվ են , բա ինչ էիք ուզում, ոչխարի պես կոտորվեն իրենց երկրում՞՞՞
      լավ ա չեք ասում, որ գերմանաիքի դեմ ռուսները շատ ագրեսիվ են կռվել 19941-45-ին…
      չնայածի սենց 5-երորդ շարասյունները այն ժամանակ դա էլ էին դա ասում..

    • Արսեն says:

      Հարգելի Armen,
      Այն ինչ որ վերլուծաբանները (այստեղի «վերլուծաբաններին» նկատի չոււնեմ ..)))).. ), ասում են Ռուսաստանի մասին, եփած հավեր համար չեն, այլ մտածող մարդկանց։
      Ւսկ եփած հավերը անընդհատ ծիծաղում են, ասոււմ ես Ռուսաստանում դիկտատուրա է, եփած հավերը ծիծաղում են։
      Ասում ես՝ կոռուպցիան ուտոււմ է Ռռուսաստանը, եփած հավերը ծիծաղում են։
      Ասում ես՝ առանց տարբերանշանների զինվորները Ղրիմի տարածքում «տեղական ինքնապաշտպանական ջոկատները» չեն, այլ Ռուսական օկուպացիոն բանակը, եփած հավերը ծիծաղում են։
      Նոււյնիսկ Հայաստանի վերաբերյալ, ասում ես՝ մարդիկ ինչ-բան փոխելու համար, ապստամբությունից բացի, այլ հնարավորություն չունեն, եփած հավերը դարձյալ ծիծաղում են։
      Արդեն ծիծաղդ եկավ, Armen?..))))..

      • Armen says:

        Արսեն Եվրոպայում , հարգում են նրան, ով ագրեսիվ է ու կարա մի հատ հարված ստանալուց տաս հատ պատասխանել, ես դա զգացել ու զգում եմ Եվրոպայում իմ ca. 20 ամյա կյանքի փորձից։ Եվրոպա մի քանի օրով եկած–գնացածները, ինչպես արամը, ընդհանրապես պատկերացում չունեն և հասկանալի պատծառով չեն էլ կարող ունենալ, բայց այնպիսի հոտվածներ են գրում, վերջերս իմ արևմտահայ ծանոթը կարդացել էր Արամի հոտվածները ու կիսազարմացած կիսաջղայնացած ասում է, չեմ հասգնա Հայաստան ապուշներն են մնացել, որ էդգան շուտ մոռցուցան մեր անցած ու նախանցանց դարու սխալները ու նորմեն կկրգնուն։

      • Armen says:

        Արսեն, ինչ է ուզում ես ասել, հայերը ազերի տարածքն էլ են օկուպացրել????????????

        • Արսեն says:

          Ըստ Ռուսաստանի պաշտոնական տեսակետի Ղրիմի և Ղարաբաղի կոնֆլիկտները համադրելի չեն, և մեկը մյուսի համար նախադեպ հանդիսանալ չի կարող։

          • Armen says:

            Արսեն, ես քո կարծիքն էի հարցնում, եթե ունես, և ոչ թե ով ինչ է ասում։
            Ցավում եմ, որ այստեղ այսպես ասած ”արևմտամետները” շատ հաճախ կարծիք չունեն, կրկնում են մեկի ծամած խոսքերը։ Դրա վառ ապացույցն է Եվրոպական ամբողջ մեդիան, ոնց որ մեկի գրած շարադրությունը թխած, առանց հասկանալու թութակի պես կրկնում են, շատերը համոզված եմ չգիտեն էլ, որտեղ է գտնվում ՈՒկրաինան ու Ղրիմը։ Ցավում եմ, որ Հայաստանում էլ դպրոցական սիստեմը կապկելով՛՛/;նմանեցնելով եվրոպականին, մի սերուդ են դաստիարակում, ովքեր պետք է նմանվեն եվրոպական ապուշներին, որոնց ձեռքը ազգովի կրակն ենք ընկնելու։

          • Արսեն says:

            Ես պատասխանեցի քո հարցի հաջորդ հարցին..))..
            իսկ քո հարցի պատասխանը իմ համար կամ «այո», կամ «ոչ» չէ, և պատասխանը երկար է, երբևէ, երևի կանեմ, երբ համապատասխան թեմա լինի…

    • Armen says:

      , թե խփեցին, հետևյալ լոգիկայով ով առաջինը ու բարձր է կեղծ լաց լինում, անկախ նրանից ով է խփել, իրավունը իրա կողմն է։

  5. Կարապետ says:

    Մի քանի ժամից կսկսվի մեկնաբանությունների տարափը: Ինքնահաստատման կարիք ունեցողները, ովքեր իրենց համարում են հանճարեղ վերլուծաբաններ, գտնում են, որ աշխարհի խելքը բաժին է հասել հենց իրենց, մարդիկ, ում կարծիքը երևի նույնիսկ իրենց հարազատներին հետաքրքիր չի, կսկսեն ողողել հոդվածը իրենց անիմաստ ու ոչինչ չարժեցող մտքերով:
    Ամեն անգամ նման մարդկանց վարքը տեսնելուց հետո չես էլ ուզում լսել “խոսքի ազատության” մասին և սկսում են երևալ գրաքննության առավելությունները:

    • Արսեն says:

      Ւնքնահաստատման. անհրաժշտոււթյուն ունեցող մարդուն շատ տիպիկ «վերլուծություն» արեցիր..)))…

      • Գալուստ Ենոքյան says:

        Արսեն, պարոն Կարապետը վախով քեզ էր սպասում…կարծես հին բոլշեվիկների «ագիտատորի բլոկնոտ» է ստեղծվել…ինչքան հասկանում եմ նրանց «շարքերը դեռ կուռ
        են…ճիշտ կոմունիստներին … դեռ չի խլել մեր շարքերից…»:
        Հիմա էլ բոլշեվիկները «օրենքով գողերին» են պաշտպանում , որ Սեվ Ծովի ափերին մեկ միլիարդ դոոլլարով ամառանոց է կառուցել իր եվ իր նոր երիտասարդ կնոջ
        Պարոն Կարապետ , էս Արեվմուտքի դաժան կապիտալիստները որ նավթի ու գազի գինը շեշտակի գցեն, եդ ինչով է ձեր հերոսը իր սիրելի ժողովրդին կերակրելու…

        • Արսեն says:

          Սուս …)))… Նրանք դեռ չեն հասկանում, թե. այսօր ինչ են արել…)))).. Պուտինին մենք դեռ Խաղաղոււթյան Նոբելյան Մրցանակ էլ կտանաք, «լեգիտիմ» ռեֆերենդումներով՝ «ֆաշիստական» երկրները մասնատելու մտքի համար…)))).. Շնորհակալություն, Պուտին..))..

        • Կարապետ says:

          Հարգելի Գալուստ, եթե գաղտնիք չէ, ո՞վ է իչպես Դուք նշեցիք “մեր հերոսը”։

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Կարապետ, դատելով Ձեր Արսենին ուղղված խորը եվ ինտելետուլ քննադատություններից կարող եմ եզրակացնել որ Ձեր անձնական հերոսը գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտն է…

          • Գալուստ Ենոքյան says:

            Կներեք պիտի ասեի ինտելեկտուալ…կներեք:

  6. Hakob says:

    դուք ձեր անաչառության մասիր խոսացեք, “Առավոտ” թերթի պատասխանատու Արամ Աբրահամյան: Այսինքը ավելի լավ է ձեր ընթերցողները խոսան այդ մասին, և նրանք ինչպես տենսում ենք խոսում են, ու դուք շարունակաբար արհամարած ունեք նրանց;

    Դուք ձեր թերթի համարյա ամբողջ կազմով ռուսափոբ եք ու ամերիկյան զավթիչների պրոպահգանդիստ:

    • Արսեն says:

      Ամբողջ թերթով. չէ …)).. պահակը ռոուսամետ է, հավաքարարը՝ չեզոք, իսկ բուֆետչիկը թքած ունի թե՝ Ռուսաստանի, թե՝ Արևմուտքի, թե՝ մնացած աշխարհի վրա, իրեն. միայն օրվա առևտուրն է հետաքրքրոււմ…)))))….

  7. Hakob says:

    “Западные политики стращают нас не только санкциями, но и обострением внутренних проблем. Хотелось бы знать, что они имеют ввиду: действия некой пятой колонны разного рода национал-предателей или рассчитывают ухудшить социально-экономическое положение в России и тем самым спровоцировать недовольство людей? Рассматриваем подобные заявления как безответственные и явно агрессивные, и будем соответствующе на это реагировать”,
    Президент России Владимир Путин

  8. Անցորդ says:

    USAID – Il est ton pèpre et meman.

  9. Լավատես says:

    Մակարդակով թշնամին՝ ամենալավ խորհրդատուն է, որովհետեւ նա գիտի քո ուժեղ ու թույլ կողմերը եւ խփում է թույլ կողմին եւ զգուշանում ուժեղ կողմից: Սլավոններին նրանց թշնամիները այսօր իրարից բաժանում են եւ նրանք բաժանվում են: Հենց սա էլ նրանց թույլ կողմն է, հերիք է իրար պիտակ կպցնեն՝ սպիտակ կարմիր, արեւելք արեւմուտք ու նրանք երջանիկ սկսում են իրար ուտել: Դրա համար նրանք պետք է ուժեղացնեն իրենց թույլ կողմը, այն է՝ ստեղծեն սլավոնամիություն: Այդ ՄՄ չի կայանա առանց դրա ու մենք էլ վարի կգնանք նրանց հետ միասին: Արեւմուտքի եւ արեվելքի սլավոնները իրար լրացնում են եւ եթե իրենց մեջ ուժ ու խելք գտնեն՝ կմիավորվեն ու կդառնան աշխարհի ամենահզոր ու առողջ կառույցը:

    • Արսեն says:

      Տեսնում ես ինչ են արել, այդ սրիկա անգլո-սաքսերը? Հերիք մի-մի պիտակ կպցնեն մարկանց վրա, անմիջապես մարդիկ սկսում են իրար սպանել..))).. Սովետ-միությունը մեռավ բոլորի վրա պիտակ կպցնելով, բայց արևմուտքում մարդիկ դուրս չեկան իրար սպանելու։ Ես գաղտնիքը գիտեմ։ Անգլոսաքսը տնից դուրս գալուց, մեջքին ինչ-որ նյութ է քսում, պիտակը որ կպցնում ես, 4 րոպեից պոկվում-ընկնում է։ Այդ նյութի գաղտնիքը պետք է իմանալ..))))..

      • Լավատես says:

        Էլի պիտակ, անգլոսաքսերին ես շատ եմ հարգում, նույնիսկ հեգնանքով պետք չի նրանց վիրավորել: Ձեր թույլտվությամբ՝ ..))))..

          • Լավատես says:

            Կարճ մեկնաբանություններում մարդ հազիվ կարողանում է իր գլխում հղացած գաղափարն արտահայտել: Մեկնաբանել ուրիշի գաղափարը շատ ավելի հեշտ է, քան սեփական գաղափարը ներկայացնել, որը սկզբում, շատ հավանական է, լինի սխալ եւ ծիծաղելի:

  10. Hayk says:

    Когда кор. “Евроньюс” ведет прямую передачу из Крыма и говорит о всеобщей ликовании,когда немецкая №24 передает, что у многих слезы на глазах,но CNN пишет, что “референдум проходил под дулом автоматов”, уже никак не получается доверять CNN,сколько бы не старались!!

    • Արսեն says:

      Почему? У русского человека замеччательная особенность, он может совершенно спокойно ликовать и под дулом автомата..)))..

      • Hayk says:

        Пока на нашем форуме ликует и пляшет только один человек: отсюда-туда,то верх,то вниз !!! Каждый день! Скачет и пляшет! И сам себе радуется , что самый шустрый!!

        • Արսեն says:

          Личный конфликт не получится, если я почувствую, что ты меня ( и другие), воспринимают именно так, я перестанут просто писать, будущее мира не зависит ни от тебя, ни от меня….)))…
          А вообще, смеяться и над собой, и другими полезно, присоединяйся….)))))….

        • Արսեն says:

          А я и в самом деле самый шустрый, так было всегда. Ты в этом сомневаешься ?…)))…

  11. Ruben says:

    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ, իսկ Նորին Սրբությանը՝ նախագահ Պուտինին Ղրիմի գահակալության կապակցությամբ բան չի՞ ասել:

  12. Hayk says:

    Но я больше всего обратил внимание на то, как политики оправдали независимость Косово тем,что “там народ сражался, погибло много людей и они воевали за свою независимость”! А как же тогда Карабах????????? Как??? Пусть объяснят,как????

    • Արսեն says:

      Ես պատասխանել էի քո հարցին, բայց մոդերատորրին խնդրեցի, որ մաքրի պատասխանը..)).. ընդհամենը հասկացա, որ այսօր ոչինչ ասել պետք չի, մի 3 ամիս հետո դու ինքդ այլ աչքերով կնայես այսօրվա դեպքերին, շտապել պետք չէ …

  13. Անցորդ says:

    «У нас с Евреоналом расхождение по земельному вопросу. Они хотят видеть в земле нас, а мы их» Карл Радек

  14. Armen says:

    Շատ լավ մեկաբանություն Ղրիմի դեպքերը…….

    https://www.youtube.com/watch?v=sdrBMRSFqOg

  15. Զավեն says:

    Այո, Ռուսաստանում կոռուպցիա է,բայց եթե Հայաստանի կոռուպցիայից օգտվում են միայն օլիգարխները և իշխանության ներկայացուցւչները, իրենց բարեկամներով. այնտեղի կոռուպցիան թույլ է տալիս նաև սովորական ժողովրդին նույնպես օգտվել կոռուպցիայից,մանավանդ մեր հայրենակիցները Ռուսաստանում, շատ են դիմում այդ “կոռուպցիոներներին”:Կոնկրետ Հայաստանցիների համար, Ռուսաստանի պարագայում, կոռուպցիայի մասին կարելի է արտահայտվել “нет худа без добра”արտահայտությունով:Իհարկե Ռուսաստանի կոռուպցիան ունի շատ և շատ բացասական կողմեր,սակայն դրանք ավելի շատ վնասակար են իրենց պետության առաջընթացին քան թե մեզ:Մենք չպիտի սպասենք երբ են ռուսները որոշելու վերջ տալ կոռուպցիային,որ մենք էլ վերջ տանք մեզ մոտ:Մենք մեր ճանապարհն ունենք,իսկ առայժմ պետք է օգտվել այն պատուհանից, որտեղից թթվածին է գալիս ,երբ նոր պատուհան կբացենք և կզգանք որ այս մի պատուհանի օդն ավելի մաքուր է,իսկ երկինքն ավելի ջինջ,կարող ենք և մի փոքր փակել այն պատուհանը: Ես հաճախ եմ ասել,թե ինչով է տարբերվում,Լևոնի ժամանակվա անօրնականությունը,ահսօրվա անօրինականությունից,Այն ժամանակ երբ ոստիկանը,քաղացիական շորերով,անօրինական ծառահատում էր կատարում, իր տոընը տաքացնելու համար, քեզ նույնպես թողնում էր նույն բանն անել,նույնիսկ կարող էր օգնել,իր սուր կացինը տալ,կամ ճյուղը պահեր քեզ համար:Իսկ հիմա օրենքը միայն հատուկ մարդիկ կարող են խախտել,մնացածի համար գործում է “օրենքը”Գրածս հոդվածի հետ կապ չունի,մեկնաբանությունների հետ է կապված:

  16. Aveti says:

    1915 թվականին Ռուսաստանի ձեռքին մենք (ՀԱՅԵՐՍ) գործիք էինք․․ԲԱՌԻՑ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ․․ Ռուսաստանը չտուժեց, բայց թե մենք որչափ տուժեցինք, հազար տարի անց էլ չենք մոռանա, սա է մեր և դարավոր իբրև եղբայրական ԻՀԱՐԿԵ այսօրվա ԴԻԿՏԱՏՕՐ դաշնակից ՌՈՒՍԸ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

  17. Armen says:

    Ինչ գնում է կոռումցիային, լինենք ինքներս մեզ նկատմամբ ազնիվ, որ շատ ժամանակ պակասում է , և խոստովանենք մեզ, որ մեր Հայաստանի հասարակարգը նույնիսկ սովետների ժամանակ ավելի կոռումպացված էին, քան Ռուսաստանում ռուսները։ Բերեմ մի քանի փաստեր. Խանութներում Հայաստանում վաճառողներկ կամ գնի մեջ կամ էլ քաշի մեջ մեր մեջ ասած գցում էին, ով Ռուսաստանից էր գալիս , ինչպես այլ մոլորակից, զարմացած պատմում էր, որ Ռուսաստանում մինչև վերջին կոպեկը տալիս են։ Կամ բուհ ընդունվելը, Հայաստանում բուհեր կաին,որ անհնար էր գիտելիքով առանց կաշառքի ընդունվելը. օրինակ բժշկականում, մակավարժականում կամ իրավաբանականում, իսկ Ռուսաստանում գիտելիք ունեցողը ընդունվում էր։
    Հիմա իմ հարցը . ազնվորեն պատասխանեք , այդպես չէր???????????????????

  18. Armen says:

    Մեկ էլ կուզենաի, մի փաստի մասին խոսել, որը իմ կարծիքով շատ կարևոր է,
    դեմոկրատիաի ու հատկապես եվրոպական դեմոկրատիաի մասին։
    Դեմոկրատիան Եվրոպայում կբնութագրեի նացիոնալ/ազգայնական , ինչպես ժամանակին, ի նկատի ունեմ 1933թ ից հետո, սոցիալիզմն էր Եվրոպայի մի շարք երկրներում օրինակ Գերմանիայում, ակնհայտ է, որ նացիոնալ սոցիալիզմը լավ էր գերմանացու համար, իսկ ոչ գերմանացիների համար կատաստրոֆ էր։ Հիմա կլինեն մարդիկ կասեն եկեք եվրոպացի դառնանք կամ եվրոպայի մեջ մտնենք, որ մեր մոտ էլ դեմոկրատիա լինի։ Ինչպես այն ժամանակ չէիր կարանա գերմանացի դառնալ, որպեսզի նացիոնալ սոցիալիզմի պտուղներից օգտվեիր, այդպես էլ Հայաստանը երբեք Եվոմիության անդամ դառնալու երազանք ունենա։ Եվրոպացի պաշտոնյաները դեմոկրատ են միայն իրենց երկրում, իսկ իրենց երկրից դուրս նույնն են ինչպես մյուսները։ Մի փաստ բերեմ այստեղ՝ եթե Եվրոպացի իշխանավորները իրոք դեմոկրատ ու ազնվորեն պաշտպանում են դեմոկրատիաի սկզբունքները, վաղուց պետք է ալիևների կլանին որպես նացիոնալիստական, հակադեմոկրատական ու հակամարդկային արաքների համար արգելեին Եվրոպա կամ Ամերիկա, հակառակն է կատարվում, համագործակցում են ալիևի ու իրա կլանի հետ ու թույլ են տալիս, որ ավելի ագրեսիվ ձևով հայերի նկատմամբ ատելություն սերմանի իր ժողովուրդի մեջ։

  19. Норайр says:

    ТЫ РАБ, ТЫ ТРУС, ТЫ АРМЯНИН! Классик опять оказался прав! Информация для российских и армянских “антифашистов”. Во время ВОВ, сторонников фашистов русских было больше, чем украинцев. Больше, чем представителей любой нации СССР. Свирепствовали они против мирных людей не менее, чем украинские фашисты! Особенно отличались казаки. Они и до революции умели устраивать еврейские погромы. Интересный факт. Франция была оккупирована на два года больше, чем западные территории СССР. Из французских евреев было уничтожено примерно треть. Треть сбежала. В основном, при помощи католической церкви. Треть спрятали у себя французы. На западе СССР, на оккупированных территориях Украины, Белоруссии, Прибалтийских стран, России, было уничтожено почти 95 процентов еврейского населения. Немцы в расправах против евреев практически не участвовали. Старались местные “энтузиасты”. В том числе и русские. На оккупированных территориях народ считал, что евреи и немцы схлестнулись и бедному русскому Ивану приходится воевать за евреев. По глупости. Это, кстати, пишут советские подпольщики, о настроениях населения на оккупированных территориях. На оккупированных территориях был термин “растапливать жидовский смалец”. То есть жир. Сначала шантажировали евреев, угрожая сдавать оккупационным властям, пока все ценное не вымогали у них, потом сдавали. Голеньких. Ну что я про историю? Да. На Украине есть фашисты. Более того. Образовалась некая фашистская субкультура, которая перекрасилась в национально-освободительными красками. Но факт в том, что украинские фашисты не убивают инородцев. Не бьют их. Не третируют. Только позорят свой народ человеконенавистническими идеями.Во всяком случае, инородцы себе там чувствуют в безопасности. В том числе и на западе Украины. В России ОЧЕНЬ много фашистов. Скажу больше. Им симпатизирует практически все русское население России. Все! Просто симпатизируют? Нет. Убивают. Постоянно. Инородцев. За то, что не похожи на них. Суды, как правило, мягкие приговоры выносят преступникам. Полицейские, всегда им подчеркивают, что их симпатизируют. Убийцам инородцев. В том числе и армян. Только в прошлом году в России произошли 14 погромов инородцев. Не считая “полицейские” погромы. Кто, кого обвиняет в фашизме? Тот же русский, который украинцев обвиняет в фашизме, через минуту предлагает “нацменов” России загнать в резервации и оттуда выпускать в свет, предварительно их кастрируя. Чтобы не умножались. Бред обыватель? Депутат Госдумы РФ В. В. Жириновский обыватель? Что ему сделал президент России за подобные мысли? Слегка упрекнул, предварительно ОЧЕНЬ похвалив его. “Братская” любовь русского народа к украинцам построена на мифе. Они считают, что раз они одних корней, то украинцы ДОЛЖНЫ хотеть стать русскими. Что им нужно объяснить, что они русские. А кто не понимает, тот ЗАПАДЕНЕЦ и фашист! НЕЗАЛЕЖНЕСТ Украины для русских, всегда имело издевательскую интонацию. А украинцы себя считают нацией. Этносом. Отдельным. И не хотят быть русскими. Не потому что “москалей” не любят. Потому что любят СВОЮ страну, СВОЙ народ, СВОЙ язык, на котором Богу молятся, песни поют, любят и воспитывают своих детей. В России за последние двадцать с лишним лет, кроме ненависти к инородцам, другие национальные сдвиги не произошли. В стране не смогли даже определится, хотят назначать губернаторов и мэров, или избирать их. Все не получается. Не одна реформа не состоялась. Вот и согнали себе в политический тупик. От безисходицы. Дальше что? Экономическое процветание? Вдруг? На фоне санкции? Нет. Не “вдруг”. Скорее “авось”. Русский “авось”. Господа, государственность России не состоялся. Пока. Как и Украины. И Армении тоже. Вместе построить? Как? Уже пробовали. Потом, население России против, чтобы к ним присосались. Спросите русского человека, хочет ли присоединить территории СССР, скажет ДА! Спросите ему, хочет ли жить с народами СССР в единой стране, скажет НЕТ! А если и скажет да, то только в том случае, чтобы ни кто не имел право высунутся из своей резервации, не давать возможность им размножатся, развивать свою культуру. Кто то великодушно разрешит нам стать русскими, если перестанем быть кареглазыми брюнетами и будем говорить исключительно на русском языке. Господа, кто хвалит российскую коррумпированную систему, считая что она лучше армянской коррупции. Должен разочаровать вас. В Армении больше возможностей для бизнеса. Правда, только по сравнению с Россией. Увы. Сравниваем плохое с худшим.

  20. ohan says:

    ……”Не бьют их. Не третируют. Только позорят свой народ человеконенавистническими идеями.Во всяком случае, инородцы себе там чувствуют в безопасности. В том числе и на западе Украины.

    Видно автор бооольшой спец по фашизму!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31