Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրել Սովետի փոշին

Մարտ 22,2014 13:15

Կան ոլորտներ, որոնք այս 23 տարում փոխվել են շատ արագ: Օրինակ՝ առեւտուրը: Սկզբում՝ սեղանիկներ, հետո կրպարկներ, այնուհետեւ փոքր խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ եւ հիպերմարկետներ: Սուպերմարկետներն ակնհայտորեն շատ են, դրանք չպիտի լինեն այդպիսի քանակությամբ մայրաքաղաքի կենտրոնում: Դրանց տերերը, որպես կանոն, օլիգարխիայի ներկայացուցիչներ են: Բայց ասել, որ սուպերմարկետը ինքնին բացասական երեւույթ է, սխալ կլինի. մաքուր, լուսավոր սրահներ, ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք, ժպտացող անձնակազմ, տեսախցիկներ, ՀԴՄ կտրոններ: Ինձ թվում է, հարմար է՝ անկախ նրանից, թե ինչպիսի անեծքներ են հնչում դրանց հասցեին:

Կամ, օրինակ, լրատվամիջոցները: 20 տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Դարձյալ՝ ոչ միշտ դեպի լավը: Բայց տեղեկատվություն հաղորդելու ինտենսիվությամբ, իհարկե, շատ ավելի «հագեցած» են: Պատասխանատվության աստիճանն, այո, զգալիորեն ընկել է, սոցիալական ցանցերն էլ սկսեցին մրցել զուտ լրագրության հետ: Սակայն այստեղ էլ փնթփնթալու կարիք չկա՝ ինտենսիվ զարգացող ոլորտ է, որը բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո կստեղծի նոր որակ:

Իսկ ահա կրթությունը, ով ինչ ուզում է՝ ասի, դեռ խորհրդային նավթալինի մեջ է: Երբ լսում եմ նոստալգիկ ձայներ, թե ինչ հոյակապ կրթություն էին առաջ տալիս երեխաներին եւ երիտասարդներին, ես դրան էլ եմ վերապահումով մոտենում: Հրաշալի՝ այն համակարգի, ոչ շուկայական հարաբերությունների համար, ժամանակակից գործատուների շահերը հաշվի չառնող, հստակ նպատակներ չձեւակերպած: Այդպիսին է մնացել նաեւ այսօր: Բարեփոխումներն ինչ-ինչ արեւմտյան սխեմաներից պատճենած են եւ, որպես կանոն, վերաբերում են ձեւին, ոչ թե բովանդակությանը: Գիտությունն էլ չեմ ասում՝ զառամախտով տառապողների տիրույթն է:

Նույնն է մշակույթը: Նկատի ունեմ, բնականաբար, ոչ թե շոու-բիզնեսը, որը թեեւ մեր գավառական կաղապարների մեջ, բայց զարգանում է: Խոսքը միտք շարժող, ճաշակ ձեւավորող մշակույթի մասին է: Սխեմաներն այստեղ խորհրդային են մնացել, մշակույթի նախարարությունն էլ ճահճացած բյուրոկրատիայի հերթական օջախն է: Վերջերս քննարկվում են օպերայի խնդիրները, եւ դա շատ լավ օրինակ է: Օպերան շարունակում է ընկալվել որպես պճնազարդ, պերճաշուք մի թանգարան, որը պետք է խորհրդային հանդիսավոր համերգների համար «դասական դրվագներ» մատակարարի: Ոլորտի պատասխանատուները, հավանաբար, չեն նայում «Mezzo», DVD-ներով, համացանցով չեն դիտում արեւմտյան թատրոնների օպերային եւ բալետային ներկայացումները, որոնք բացարձակապես զուրկ են ցուցամոլությունից ու ամբողջությամբ կենտրոնացած են բովանդակության վրա:
Ի դեպ, օպերային թատրոնը ղեկավարելու հայտ է ներկայացրել Բարսեղ Թումանյանը. եթե նա համաձայն է մտնել այդ բեռի տակ, ապա այստեղ տնօրեն ընտրելու հարցում ընդհանրապես մտածելու բան չկա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (32)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Մեր կյանքում դեռ շատ սովետական բաներ են մնացել` օպերա, որտեղ չեն երգում, գիտությունների ակադեմիա, որտեղ գիտությամբ չեն զբաղվում, համալսրաններ, որտեղ դեռ մարքսիզմ են սովորեցնում, ստեղծագործական միություններր, որտեղ չեն ստեղծագործում…
    Ամեն ժամանակը պետք է իր սեփական կառույցներն ունենա; Հնից եկած կառույցները նոր տնտեսական և քաղաքական պայմաններում չեն կարող գործել և ընդամենը տուրք են հին պատկերացումներին: Դժբախտաբար ամենադանդաղ փոփոխվողը հենց մեր պատկերացումներն են, և ժամանակ է պետք դրանք փոխելու համար, ՈՐՔԱ՟Ն, ոչ ոք չգիտի; Եվ նույնիսկ Բարսեղ Թումանյանը ոչինչ չի կարող անել մի կառույցում, որը մեր փոքր երկրի այսօրվա կառույցը չէ;

  2. Hakob says:

    իսկապես, ինչների՞ս է պետք օպերան, թատրոնը, սեփական կինոն, ֆիզիկայի ինստիտուտը, լազերային տեխնիկայի ինստիտուտը, գիտությունների ակադեմիան, ու ընդանրապես գիտությունը, բժշկությունը…

    Էտ ռուսների ինչն եմ ասել. որ արդեն 20 տարի է, մեր “դեմոկրատները” քանդում քանդում են ,ու հլա դեռ լիքը բան կա քանդելու…
    քանդել է պետք այնքան մինչև հասնենք առնվազն 1700 թվեր, երբ Հայատսնաի ներկայիցս տարածքում մենակ քուրդ ոչխարապահներն էին հանդիպում , ու մեկ ու մեջ էլ ճգնավորները…

    ԱՌԱջ լիբեՌաստները, Առաջ՜՜՜ : ու սորոսը ձեզ պահապան:
    մանավանդ որ ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել 😀

  3. Hakob says:

    մարդ էլ էտքանիրա ծնողներից, պապերից ու վերջին հաշվով ինքը իրանց զզվի՞՞՞՞, որ մեր լիբերռաստեբներն են:
    գնացեք կախվեք պրծեք էլի…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մոդերատորներին: Իմ տպավորությամբ, Հակոբ ներկայացող ընթերցողի վերջին երկու գրառումները պարունակում են վիրավորանքներ: Առաջարկում եմ այդ երկուսը չջնջել, բայց հետագայում հաշվի առնել:

  4. Garegin says:

    Իմ կարծիքով ոլորտների ղեկավարները՝ մշակույթի, կրթության և այլ նախարարները, պետք է ոչ միայն լավ կառավարիչներ լինեն, այլ նաև այդ բնագավառի գիտակը, ինչը ցավոք այսօր չկա, քանի որ նրանց ընտրությունը կատարվում է ՞սվոյների՞ մեխանիզմը կիրառելով: Հավանական է հիմնական պատճառն այն է, որ մենք վաղուց մեր ձեռքից բաց ենք թողել մեր անցյալի և ազգայինի հետ կապող թելերը՝ հիմնականում կորցրելով ազգայինը, տարվել ենք անհայտի փնտրտուքով: Մենք պետք է մեր կորսված տեսակը գտնենք, ուսումնասիրենք ու սովորենք դրանով առաջնորդվել, դա վերաբերվում է և շինականին և մտավորականին և նախագահին: Ընդհանուր առմամբ ես դեմ չեմ ինտեգրվելուն, սակայն այդ գործընթացի հիմնական պայմանը պետք է լիներ տեսակի պահպանումը /դա ստացվել է ճապոնացիների, չինացիների, ֆիների և այլոց մոտ/, իսկ վերլուծելով մեր մշակույթի և սփյուռքի նախարարությունների գործունեությունը, միանշանակ կարելի է ասել, որ մենք առնվազն լողում ենք ոչ ճիշտ ուղղությամբ: Այնպես որ խորհրդային ժամանակաշրջանն այսօրվա իրավիճակը ծնող պատճառներից մեկն է, բայց ոչ գլխավորը՝ հավանական է գլխավոր պատճառը մեր մեջ է: Շնորհակալություն հեղինակից նման կարևոր թեմա շոշափելու համար:

  5. Норайр says:

    Господин Абраамян. Дело в том, что у модератора, госп. Оганнисян политические пристрастия совпадают с политическим пристрастиями госп. Акопа. То есть, госп. Оганиссян занимается банальной цензурой. Правда, против государственности Армении. То есть, занимается подрывной деятельностью против своей родины. Вот Вам и пятая колонна.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Норайр, «Առավոտի» աշխատակից Հռիփսիմե Հավհաննիսյանը միանգամայն ճիշտ էր վարվել: Ոչ մեկս դատավոր չենք՝ որեւէ մեկի հանցագործ լինելը հաստատելու համար: Քրեական մեղադրանքները մենք դասում ենք վիրավորանքների շարքին: Իսկ Hakob ներկայացող ընթերցողի՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ Հռիփսմեի ու իմ քաղաքական հայացքները չափազանց հեռու են:

  6. Hayk says:

    Ни один человек не сделал столько полезного для Запада,чем Сорос___ он увез в США и ЕС 1,5 млн. ученых. с СОВЕТСКИМ образованием!!……….. Кстати, сегодня 20 млн. детей в ЕС не имеют аттестата (евроньюс)!

  7. Hakob says:

    Հայաստանի պետական ապարատին:
    Իմ կարծիքով Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանը շարունակաբար նսեմացնում ու ձեռ է առնում մեր պապերի ու հայրերի կյանքը ու ստեղծած սովետական ժամանակաշրջանի արժեքները: Նաև նա ձեռ է առնում ժամանակակից Ռուսաստանի պետական գործիչներին, իսկ Ռուսաստանի պրեզեդենտին որակավորում է որպես դիկտատոր: Նա իրա առօրւշյա աշխատանքում ակընհայտորեն սեպ է փորձում խրել հայ և ռուս եղբայրական ժողովուրդների արանքը:
    Առաջարկում եմ պատճել նրան օրենքի ամբողջ խստությամբ:

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հակոբ, «Դուք պրովակատոր էք» միշտ հիշողությունս թարմացնում էս:
      Նորից հուշերիցս մի պատմություն անեմ որ մորեղբայրս պատմում էր մեր հարեվաններից մի Ամերիկայից հայրենադարձ ընտանիքի մասին: Հարեվաններից մեկը նրանց մատնել էր որ (ճիշտ Ձեզ նման) նրանք հակասովետական բաներ էն խոսում… պատճառն էլ այն էր որ այդ ընտանիք 40 ականերին Ամերիկայից սառնարան էին բերել հետները, որը այդ հարեվանը իհարկե տարել էր իր տունը…

  8. Норайр says:

    Господин Айк, Вы будете нам рассказывать про то, как загнивает Запад? 70 лет рассказывали, потом перестали. Сейчас опять стала модной темой. Все гниет и гниет. Может быть займемся образованием в родной стране. Запад своими проблемами разберется. А мы, сидя на куче своих проблем, утешаем себя проблемами Запада. Насчет Сороса. Вы что то читали от Сороса, или пользуйтесь информацией, которым снабжает российское телевидение? Похоже на осуждение Сахарова при СССР. Ни кто не читал его, так как без нарушения закона было невозможно читать его политические мысли. Но осуждали все. То что не знали.

  9. Норайр says:

    Господин Айк. Когда пишете про Запад, вы имеете в виду некую враждебную нам, армянам силу? Вы хотите, чтобы мы вступили в противостояние к Западу? И как пелось в песни “…в борьбе за это, мы как один умрем…”?! Дай Бог памяти, кажется так звучали слова песни. А те, кто не захотят, в сибирские лагеря собираетесь отправлять?

  10. Норайр says:

    Господа, даже те Ваши любимые российские и армянские деятели, которые пеной у рта проклинают “гниющий” Запад, отправляют своих отпрысков учится в этот “проклятый” Запад. По простой причине. Все стандарты современности, в том числе и образовательные, определяет Запад. Нравится Вам это, или нет. Плюнуть против ветра, глупо и непродуктивно. Самого себя оплевать можно.

  11. Норайр says:

    Господин Акоп. Вы сами унижали свой народ. Унижение Советского прошлого? Мало было преступление? И против армян, и против Армении. И я считаю СССР преступной страной. И я многих политических деятелей АрмССР считаю преступниками. Вы требуете наказать своего соотечественника, за оскорбительные слова в адрес Путина? Как Вы предлагаете его наказать? Вы предлагали армянам ставить проблемы России выше проблем Армении. На мой взгляд, этим Вы посягаете на суверенитет Армении. Предлагая наказать своего соотечественника ради Путина, вы ставите себя вне своего народа. Уважающее себя правительство должно наказать именно таких граждан Армении, как Вы. Настал час? Опять в сибирские лагеря? Своих же, своими же руками? Вы наверное забыли, что Армения независимое государство? Или Вы не уважаете суверенитет своей родины? Или Вы считаете ценность нашей родины лишь в том, что мы “союзники” России?

  12. Норайр says:

    Когда читаю таких господ, как Акоп, понимаю насколько был прав А. С. Пушкин, в своих презрительных словах об армянах. Господин Акоп, за наше раболепие, нас русские не “любят”. Только презирают. И они правы. Как и прав Пушкин.

    • Gevorg says:

      В поэме «Тазит» /1829/, которую используют в антиармянской истерии эти примитивные существа Пушкин противопоставляет дикость и бандитизм культуре и цивилизации. Это –главная идея поэмы. Носитель отсталости и дикости – злой чечен Гусаб, который проклинает своего младшего сына Тазита за то, что тот отказывается грабить, мстить и убивать неповинных людей. Тазит, случайно получивший вне дома хорошее воспитание, не хочет быть похожим на своих диких предков. Когда в последний свой приезд он не приносит к ногам отца голову убийцы брата, Гусаб приходит в ярость: Слова Гусаба, адресованные сыну:

      «Поди ты прочь — ты мне не сын,
      Ты не чеченец — ты старуха,

      Ты трус, ты раб, ты армянин!»

      Поскольку Пушкин вкладывает эти слова в уста головореза Гусаба, то противоположный полюс культуры и цивилизованности символизируют в поэме носители просвещенного христианства, который Пушкин отождествляет с армянами. В первоначальной черновой версии дикарь говорил сыну: «Ты раб, ты трус, ты христианин». Таким образом, ругань в устах головореза Гусаба есть, напротив, симпатия автора к просвещенному христианству, которое проклинает дикарь и головорез, – ведь подобной «рабской» и «трусливой культурой» в представлениях дикаря оказался зараженным и его собственный сын. Лучшего комплимента армянам в контексте поэмы и прогрессивно думающему чеченцу Тазиту трудно себе представить.

      Возникшее непонимание этих слов Пушкина у недоразвитых читателей – типичный случай, о котором гениально высказался остроумный Лихтенберг. «Книга – зеркало. Если в нее смотрится обезьяна, то вряд ли навстречу выглянет лик апостола».

      Благодарный армянский народ высоко чтит имя гениального поэта. Его именем названы улицы и школы в городах Армении, его творчество прочно вошло в армянскую культуру и является незаменимым элементом воспитания подрастающего поколения.

  13. Hayk says:

    Г. Норайр! Постарайтесь обойтись без оскорблений! Без пени у рта! Самого себя оплевать можно!……. То что я считаю нужным, то и пишу, а то,что Вы фантазируете,после прочтения , я не виноват!………… И последнее: Пушкина Вы не правильно поняли, он имел ввиду “христианина”, который не способен “ограбить и убить невинного человека”!

  14. Ալեքսանդր says:

    Կարծում եմ, որ հայերը թող գոնե իրար հետ հայերեն կռվեն; Թե չէ Առավոտը կարծես ռուսերեն թերթ լինի; Ռուսերենը արդեն պետական լեզո՟ւ է; Տրանսլիտից ազատվեցիք, հիմա էլ հայերի գրածը ռուսերե՟ն ենք կարդալու:
    По-русски можно говорить …с русскими.
    You can speak English… with English and/or American people
    Vous pouvez parler Francais… avec..
    Sie…
    Եվ այդպես շարունակ;
    ԻՐԱՐ ՀԵՏ ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՆ ՀԱՅԵՐԵՆ

  15. Норайр says:

    Господа, то что написано пером…. Написано АРМЯНИН, Остальное, от лукавого. Он хотел…. Хотел, но написал АРМЯНИН. И если Вы считаете, что я “обижен” на Пушкина, Вы ошибаетесь. Считаю, что он был прав. Особенно, когда читаю Вас.
    Господин Айк. Постарайтесь без советов. Не унижайте меня и мой народ своим раболепием. Он не в почете в России. За это нас только презирают.
    Господин Геворг. Обезьяной называть меня Вы можете. Можете также убивать, сослать в Сибирь. Но Вы меня не заставите перестать быть армянином, сколько бы Вы этого не хотели. И я Вам не дам в очередной раз упразднить государственность Армении, уничтожить его суверенитет. Я этого Вам не дам сделать. Даже ради России. Даже ради Пушкина.

  16. Норайр says:

    Господин Айк. Когда пишите мне, воздержитесь от !!!!знаков. Слишком эмоционально. вы хотите меня напугать?

  17. David says:

    Ինչ կուզեք ասեք, ինչ կուզեք գրեք,
    Պուշկինից լավ էլ հենց դուք ձեզ գիտեք,
    Ազգովի գտեք, ցույց տվեք մի ազգ,
    Որին հարգում եք, չեք կոչում վտանգ,
    Որին չեք կոչում ձեր որակներով,
    Չեք կոչում ստոր, դավաճան, տականք,
    Չեք կոչում վախկոտ, հիմար, խեղկատակ…
    Վայ, ֆաշիզմն ընկնի ջրհորն անհատակ
    Աշխարհը փրկվի արիքից անտակ:

  18. MARDAMEK says:

    Էս երեվի ելի շփոթվել «доброе утро»-ն եմ էլի մտել.
    Երկու հարց , հիմա ավելի շատ ռուսախոս հայ կա աշխարում թե սովետի ժամանակ.
    Իսկ դա էլ սովետի փոշի համարենք , թե դեմոկրատիաի դրսեվորում .

  19. sergik says:

    չենք հավանում սովետը, բայց ուզում ենք թոշակը դեռ սովետից մնացած համակարգով ստանանք, Եվրոպան իր երկրները կանաչացնում է, բայց մերը քարուքանդ անում ընդերքը հանում տանում, մեզել մատ թափ տալիս….կեցե պոպուլիզմը

  20. Զաովեն says:

    Պարոն Աբրահամյան,մի փոքր համաձայն չեմ,որ կրթությունը շատ նավթալինոտ է:ես գիտեմ,որ մեր Կոնսերվատորիայի ուսանողները լավ հաջողություններ են ունենում միջազգային կոնկուրսներում:Շատ հայեր հետխորհրդային կրթութւոն են ստացել Երևանում և Մոսկվայում և բարեհաջող օգտագործում են գիտելիքները արևմուտքում:Համաձայն եմ,որ Հայաստանում ստացվող գիտելիքները շատ քիչ են օգնում կամ ոչ լիարժեք են օգնում Հայաստանյան իրականությունում:Բայց ես համաձայն չեմ,որ մեր բուհերում այնպիսի պրակտիկ գիտելիքներ պետք է բաժանել, ինչպիսին են “ինչպես կաշառել պաշտոնյային,որպեսզի վերցնել մենաշնորհ,կամ” ինչ կաչելի է “պատիվ տալ” մաքսատան աշխատողին,որպեսզի առանց պռոբլեմ ներկրես այս կամ այն ապրանքատեսակը”,”կամ ինչպես է պետք խոսել Ոստիկանի, Գողականի,կամ թաղի լավ տղերքի հետ,որ բիզնեսում երբեք պրոբլեմ չունենաս” ,Կամ “ինչպես բուժել հիվանդին որ շատ փող աշխատես և քիչ օգուտ տաս նրան:Ասածս այն ա,որ գիտելիքի շուկան այդքան էլ վատը չի, ինչքան որ նրա պահանջարկը…բայց կոնկրետ այս դեպքում ոչ թե պետք է գիտելիքի մակարդակը իջեցնենք պահանջարկի մակարդակին,այլ պահանջարկը բարձրացնենք տրվող գիտելիքի մակարդակին:Սկզբում դեռ այսդքանը պետք է անել,նոր հետո մտածել,բարձրացնելու մասին:

  21. Gevorg says:

    Ախր ինչու ենք մենք ազգովի հակված ջուրը թափել մեր նվաճումները։Վերցնենք մեր այսօրվա կռված գեներալիտետին։Միթե ավելի ռացիոնալ ու էֆեկտիվ չէր լինի փոխարեն մարզպետ,քաղաքապետ,գյուցապետ,առավելևս պատգամավոր »աշխատելու» ,ազգովի երախտագիտության թոշակ նշանակեինք(օրինակ ամսական $4000-$6000) իսկ կառավարման ապարատում տեսնեինք բանիմաց մարդկանց(որոնց պակասը մեր ազգում հաստատ չի զգացվում!!)

  22. ՍՈՒՐԵՆ says:

    Ճիշտ է Արամ Աբրահամյանը, ասելով, թե կրթության բնագավառից պետք է մաքրել սովետի փոշին:
    Իմ կողմից ավելացնեմ, որ սովետի հակահայկական փոշու տակ է ,մանավանդ Հայ ժողովրդի պատմության առարկան:
    Հին փոշու վրա ավելանում է նոր փոշի, և այդ նոր փոշին՝ հայոց լեզվի բացակայությունն է կամ շատ վատ արտահայտությունն է համակարգչային ուսուցման բնագավառում..

  23. Норайр says:

    Господин Геворк. Более рационально взять управление своей страны в свои руки, а не доверять чужим. Более рационально строить правовое государство, чем пародию на демократию. Я еще в 91-ом писал, что к власти пришли те же советские взяточники и коррупционеры. Что у нас, что в России. Еще и в своих преступлениях обвиняют демократов. Где их видели у нас? Тер-Петросян был демократом? Кочарян, или Саргсян? Не смешите. Ни один демократ, ни у нас, ни в России, не подошел к власти. Все те же ребята из Партии и КГБ, сами развалив СССР, сами и пришли к власти, чтобы формально общее имущество, сделать своей собственностью по закону. Еще не поздно. Нельзя быть немножко “рыночным”. Нельзя быть немножко “демократом”. Или принимаем свободу и равенство, или крепостное право. Суррогаты, самый плохой вариант.

  24. Норайр says:

    Мы можем не вытряхнуть пыль прошлого, но старое уже вымерло, а новое пугает. Боимся себя. Когда армяне говорят, что боятся кого то, не верьте. Армяне отважный народ. Убедился. Знаю. Армяне боятся себя. Боятся своей силы. Боятся быть сильными. Но мир построен так, что выживает не большой, многочисленный, а тот, кто умеет меняться. Или меняйся, или вымирай! Если ситуация в мире изменился, если старое и современное образование не соответствует мировым стандартам, значит надо менять. Или сидеть и рассуждать, что раньше было не плохо. Что раньше трава была зеленее. А мир будет жить. А мы будем говорить и вспоминать. Или действовать-меняться, или говорить-вспоминать.

  25. Норайр says:

    Господин Геворг. Никто наши “завоевание” в воду не бросает. Не о том разговор. Мы говорим о том, что делать? В России каждый день делают новую реформу в области науки, образования, армии, полиции, государственного устройства, и ни один вариант не работает. За 23года независимости России, не смогли определится, каким образом следует управлять регионами. Назначенными, или выбранными губернаторами. Ни один вариант не работает. По простой причине. Хотят все сделать “немножко”. “Немножко” демократии, “немножко” свободы слова, “немножко” рыночных отношение. “Немножко” не получается. Можем сколько угодно рассказывать по телевидению, как гниет Запад. С 17-го года эту басню слушаем. И как плохой сосед, пока радуемся что у них гниет, сами отстали от мира на пол века. Надо меняться. Или исчезнем.

  26. Armen says:

    Հարգելի Հայեր,

    Վերջին օրերս շատ խոսվեց Ռուսաստանի,Պուտինի ու նրա քաղաքականության մասին, այսօր կարդացի մեր հայրենակիցների ծանր վիճակի մասին Սիրիայի հյուսիսաին սահմանին,որտեղ համարիա միայն հայեր են ապրում ,եթե մենք ռուսների նման պետականություն ունենաինք ու Պուտինի նման պետական մտածելակերպ ունեցող իշխանություն, երբեք այդ ջարդերը տեղի չէր ունենա.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31