Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի պաշտոնյան ստուգել է մաքսակետում ճառագայթային հսկողության վիճակը

Մարտ 26,2014 15:35

ՊԵԿ-ից  պարզաբանում են

 

Մարտի 20-ին Բագրատաշենի մաքսակետ էր այցելել  ամերիկյան  պաշտոնյա: Նրա այցի հետ կապված պարզաբանում ստանալու համար դիմել ենք  ՀՀ կառավարությանն առընթեը Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից գրավոր հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ս. թ. մարտի 20-ին Բագրատաշենի մաքսային կետ է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչը` ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ: Այցելության նպատակն էր ծանոթանալ ճառագայթային հսկողության գործընթացում մաքսային կետի տեխնիկական զինվածությանը, սարքավորումների աշխատանքին և հնարավոր ահազանգի դեպքում ճառագայթային հսկողության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվող քայլերին»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31