Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամարներով

Մարտ 27,2014 15:33

Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ:

Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման,  ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով:

Աշխատանքային օրերին ժամը  09։00-ից 18։00-ը  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին ևս կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը՝ զանգահարելով թեժ գծերի հետևյալ հեռախոսահամարներով:

  • Աջափնյակ վարչական շրջան – + (37410) 39-21-80
  • Ավան վարչական շրջան – + (37410) 62-14-12
  • Արաբկիր վարչական շրջան – + (37410) 28-44-13
  • Դավթաշեն վարչական շրջան – + (37410) 36-81-83
  • Էրեբունի վարչական շրջան – + (37410) 57-45-51
  • Կենտրոն վարչական շրջան- + (37410) 58-00-35, 58-00-53
  • Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան – + (37410) 74-05-22
  • Նոր Նորք վարչական շրջան – + (37410) 67-16-33
  • Նորք–Մարաշ վարչական շրջան – + (37410) 65-30-82
  • Նուբարաշեն վարչական շրջան – + (37410) 47-60-40
  • Շենգավիթ վարչական շրջան – + (37410) 44-12-73,  44-14-93
  • Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան – + (37410) 28-71-17, 28-71-35

 

Բացի այդ, շաբաթվա բոլոր օրերին, ընդ որում շուրջօրյա, քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով ու առաջարկներով կարող են զանգահարել 1-08 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31