Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ

Ապրիլ 03,2014 16:16

Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմեց իր հաջողությունների ու ցանկությունների մասին. նա նաեւ երազում է ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստերին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Սիմոնը հնարավորություն կունենա այցելել խորհրդարան եւ հետեւել ԱԺ նիստերին: ԱԺ նախագահը 8-ամյա տղային հորդորեց լավ սովորել ու գիտելիքները խորացնել նաեւ բոլոր առարկաների ուղղությամբ: «Միայն գիտելիքով զինված մարդն է կյանքում հաղթահարում բոլոր դժվարությունները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով՝ հպարտ է, որ նման սերունդ կա Հայաստանում: Սիմոնը ունի եւս մեկ երազանք. նա ցանկանում է 2015 թ-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ կոնկրետ պահանջ ներկայացնել. ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերադարձնել հայկական հողերը:

Նշենք, որ Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները: Սիմոնը իր կարողությունների շնորհիվ գրանցված է հայկական Դյուցազնագրքում, որի մի օրինակն էլ նա նվիրեց ԱԺ նախագահին:

Հրաժեշտից առաջ Սիմոն Հարությունյանը լուսանկարվեց ԱԺ նախագահի հետ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930