Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը հրավիրում է վազելու (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 18:11

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ամեն առավոտ եւ երեկո Մոնումենտի տարածքում վազում է, բայց այդտեղ առանձնատուն չի կառուցում: Այս մասին նախարարն այսօր վստահեցրեց մի խումբ լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մանումենտի բարձունքում նախարարը առանձնատուն է կառուցում:

Հետո պարոն նախարարը պատմեց, որ Գեղարքունիքի մարզում է հաճախ լինում, իրեն հետաքրքրում է ձիասպորտը, եւ ձիավարությամբ է զբաղվում:

Նախարարը նույնիսկ լրագրողներին հրավիրեց վազելու եւ ձի քշելու:

Արամ Հարությունյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ինչ հարաբերություններ ունի եւ որքան հաճախ են հանդիպում եւ միասին ճաշում: Այս հարցին էլ պարոն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Վլադիմիր Գասպարյանը, որպես կառավարության ներկայացուցիչ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, իմ կողմից շատ հարգվում է, եւ հարգալից ու աշխատանքային հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է հաճախ հանդիպելուն եւ ճաշելուն, նախարարն ասաց, որ ոչ մի անգամ չի ճաշել ոստիկանապետի հետ, եւ ընդհանրապես, բնապահպանության նախարարը, իր իսկ խոսքերով ասած` շատ սահմանափակ է սնվում, շատ սահմանափակ:

Այս, եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա հորատանցքերի մասին նախարարի դիտարկումները` տեսանյութում


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930