Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ներկայացնում եմ իմ գերի լինելու փաստը»

Ապրիլ 04,2014 14:26

Ասում է դատապարտյալ Ամատունին

ԵՍ 09. 01. 2014թ. դիմել էի Ազգային անվտանգության խորհրդին, բարձրացնելով դատապարտյալներիս ամենակարեւոր իրավունքի՝ վաղաժամ ազատման ոտնահարման եւ անտեսման մասին:

Մասնավորապես, որպես օրինակ ներկայացնելով իմ դրական, հարգալից վարքագիծը եւ վերաբերմունքը, կարգապահությունը, աշխատասիրությունը, ինձ թվում է՝ հարկ չկա կրկին բնութագրեմ ինձ եւ ներկայացնեմ կենսագրությունս: Բավական է, որ խրախուսվել եմ «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիայի կողմից՝ «տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար»: Ես մանրամասն փաստերով ներկայացրել էի, որ ոտնահարվում են իմ իրավունքները, խախտվում եւ անտեսվում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ քրօրի 76, 77, Քրեակատարողական օր.-ի 114,115 հոդվածները եւ չի կատարվում ՀՀ արդարադատության նախարարի ն. 44 հրամանը: ՀՀ քրօրի 48-րդ հոդվածի պահանջներով բավարարված է օրենքը, սակայն, միեւնույն է, ինձ իմ հասանելիք վաղաժամկետ ազատումով չեն ազատում եւ ինձ պահում են անազատության մեջ 6 ամիս՝ որպես գերի:

Իմ դիմումում՝ ուղղված Ձեզ եւ ԱԱԽ-ին, ես ներկայացնում էի ստեղծված անօրինական հակահասարակական, հակասահմանադրական աբսուրդ իրավիճակը. իմ գերի լինելու փաստը, եւ խնդրել էի միջամտել, որպեսզի վերականգնվի արդարությունը, որպեսզի վաղաժամ ազատմանը արժանի եւ ենթակա անձինք վաղաժամկետ ազատվեն, սակայն իմ դիմումը վերահասցեագրվում է Քրեակատարողական ծառայություն՝ Ձեր աշխատակազմի կողմից: Եվ այնտեղից ստանալով աբսուրդ, անիմաստ «քեռին եկավ մեր բակը» պատասխան, որ ինձ մերժել են եւ հաջորդ անգամ իմ հարցը կքննարկվի, 3 ամիս հետո ուղարկում են ինձ: Ես անգիր գիտեմ Քրեական եւ քրեակատարողական օրենսգրքերը եւ գիտեմ, որ ինձ մերժել են, որ իմ հարցը քննարկվելու է 3 ամսից: Հարգելի Ազգային անվտանգության խորհուրդ, հարգարժան պարոն Բաղդասարյան եւ հարգելի պարոն Ավոյան, ես Ձեզ էի դիմել իմ իրավունքների եւ ՀՀ օրենքների ոտնահարման ու խախտման փաստեր ներակացնելով եւ խնդրել էի միջամտել ու վերականգնել արդարությունը, այլ ոչ թե իմանալ եւ ինձ հայտնել իմ մերժման եւ մյուս գալիք մերժման ժամկետի մասին:
Ես եւս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ խնդրելով մտածել հայ ազգի մասին, թեկուզեւ այս խավի մասին, քանի որ այստեղ նույնպես հայեր են, մարդիկ են գտնվում, որոնց մեջ շատերս այլեւս երբեւէ հանցանք չենք գործի, սակայն մեզ վաղաժամ չեն ազատում, եւ մենք նկատել ենք, որ այդ բոլոր չազատվողներս դատապարտված ենք միեւնույն հոդվածներով՝ ՀՀ քրօրի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 258, 268, 266, 215, 233, 258: Այստեղ մի հարց է ծագում. ով է դրել տաբու այս հոդվածներով դատապարտված անձանց ազատելու վրա, ում է դա ձեռնտու:

Ես խնդրում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել, գործի դնել Ձեր հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի վերականգնվի արդարությունը եւ գործի վաղաժամ ազատումը, որի ընթացքում հաշվի կառնեն դատապարտյալի հոդվածը, կարգապահությունը, վարքը, աշխատասիրությունը եւ մյուս հատկանիշները…

Խնդրում եմ՝ այս անգամ դիմումս չվերահասցեագրել այլ մարմին, այլ պատասխանել անձամբ եւ դրական ընթացք տալ դիմումիս:

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐԻ
ԱՄԱՏՈՒՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930