Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ դռների ետեւում քննարկում են Քեսաբի հարցը (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 13:10

Ազգային ժողովում այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել է փակ քննարկում՝ «Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ հայկական համայնքին հնարավոր աջակցությունը» թեմայով :

Որեւէ հավելյալ տեղեկություն չէր տրամադրվել, այդ իսկ պատճառով քննարկման ժամանակ մեկ րոպեով դահլիճից դուրս եկած ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում ներսում, ի՞նչ արդյունք պիտի լինի այս քննարկումից՝ հայտարարությո՞ւն, որոշո՞ւմ, թե՞ ինչ… Պարոն Մանասարյանն ասաց, որ սա ուղղակի փակ հանդիպում է, պատգամավորներին արտաքին գործոց եւ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները ներկայացնում են, թե ինչ է արվել եւ ինչ է արվում Քեսապի հայերի համար:

Իսկ թե ինչպես կանդրադառնա կառավարության հրաժարականը՝ այդ ծրագրերի վրա, պարոն Մանասարյանը չցանկացավ պատասխանել, ասաց, որ այդ մասին որեւէ մեկնաբանություն չի տալիս:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930