Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոավտոբուսի ուղեվարձը 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով ավտոբուսինը՝ 196 դրամ

Ապրիլ 04,2014 16:47

 Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նիստում ներկայացվեց վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղեւորահոսքի ուսումնասիրությունը, որը դեկտեմբեր ամսին կատարել էր «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը: Դիտարկվել է միկրոավտոբուսներից, ավտոբուսներից առավոտյան ժամը յոթից մինչեւ կեսգիշեր օգտվող ուղեւորների քանակը:

uxevorahosq

 Հիմք ընդունելով մետրոյից օգտվող ուղեւորների տվյալների բազան, «Այ Փի Էս Սի» ընկերության մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ, ներառյալ` տրանսպորտի պահպանման եւ շահագործման ծախսերը միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ:

Ուղեվարձի այսպիսի տարբերակը վերջնական չէ եւ նիստը վարող Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց քննարկել եւ գտնել այն օպտիմալ տարբերակը, որը կգոհացնի նաեւ ուղեւորներին:

Իսկ թե շաբաթական որքան ուղեւոր է օգտվում վերոնշյալ տրանսպորտի միջոցներից, որքան են կազմում տրանսպորտային միջոցների շահագործման եւ պահպանման տարեկան ծախսերը եւ ինչ մեթոդաբանությամբ են ուղեւորահոսքը հաշվարկող մասնագետները ստացել տրանսպորտի ուղեվարձի այդ սակագինը՝ նյութի մանրամասները՝ շուտով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930