Լրահոս
Օրվա լրահոսը

««Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի ներկայացում» ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպում

Ապրիլ 29,2014 18:09

2014 թվականի ապրիլի 29-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպում ««Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի ներկայացում» թեմայով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Խոսելով «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի մշակման աշխատանքների մասին, Գրիգոր Մուրադյանը նշեց. «Ռազմավարության մեջ մենք մատնանշել ենք այն խնդիրները, որոնք թույլ չեն տվել, որպեսզի լիարժեք լինի նախորդ ռազմավարական փաստաթղթերում նախատեսված լուծումները»:

«Պետք է հիշեցնեմ, որ ԵՄ համագործակցության բյուջեն Հայաստանում տարեկան մոտավորապես 50 միլիոն եվրո է: Այսպիսով` մենք տարեկան մոտավորապես 25 միլիարդ  դրամ ենք ծախսում, որի 60 տոկոսը գնում է բյուջեի օժանդակությանը, այսինքն` գումարն ուղղակիորեն մտնում է գանձապետարան կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օժանդակելու համար»,- նշեց Հոա-Բին Աջեմյանը:

«Ունենալ հանրային ծառայողի օրինակելի կերպար, որը վարքագծով, էթիկայի պահանջների կատարմամբ, պատասխանատվության բարձր աստիճանով, իր կարգավիճակով, էությամբ, ինչու չէ տեսքով, հավատ կներշնչի ցանկացած անձի»,- ասաց ՀՀ նախագահի ռեֆերենտ, «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը: Հայեցակարգի առաջնային պլանում հանրային ծառայողի օրինակելի կերպար ունենալու տեսականն է դրվել: Դա է պատճառը, որ հայեցակարգի առաջնային պլանում հանրային ծառայողի օրինակելի կերպար ունենալու տեսականն է դրվել:

Իր խոսքում Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը նշեց. «Երբ որ նախագծում էինք հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, դրա հիմքում դրեցինք միջազգային բոլոր կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները»:

«Մենք ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հայեցակարգը, ապագայում նախատեսում ենք նաև ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ձևավորումից և ռազմավարական փաստաթղթի նախագծի մշակումից հետո այս տիպի աշխատանքային քննարկումները շարունակել»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցել քննարկումներին, հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերը և հանդես գալ առաջարկություններով:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, միջազգային ու արտասահմանյան կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ԶԼՄ-ներից:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930