Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը` իր առասպելական աշխատավարձի մասին. (Տեսանյութ)

Ապրիլ 29,2014 20:35 Share

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների գործադուլից  հետո այսօր վերջապես  Գյումրի էր ժամանել «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Սակայն նա եկել էր ոչ թե բողոքավորների հետ հանդիպելու, այլ վարչական  աշխատակիցների:  Լրագրողները պարոն Ռեբեցին փոխանցեցին դեպոյի աշխատակիցների բողոքն առ այն, որ գլխավոր տնօրենը 18 հազար դոլար աշխատավարձ է ստանում, աղի պես ապրում է Հայաստանում, իսկ իրենք չնչին գումար են ստանում իրենց կատարած ռիսկային աշխատանքի դիմաց: Լրագրողները  հետաքրքրվեցին, թե ինչքան է կազմում պարոն Ռեբեցի աշխատավարձը իրականում:

Ի պատասխան այս հարցի, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենն ասաց. «Բացել ուրիշի դրամապանակը և հաշվել միջի պարունակությունը, այդքան էլ կոռեկտ չէ, իսկ ես երջանիկ կլինեի, եթե ստանայի 19 հազար դոլար աշխատավարձ , ես այդ դեպքում կիրագործեի իմ բոլոր երազանքները, դա մեծ մոլորություն է:  Բացի այդ կոռեկտ չէ համեմատել գլխավոր տնօրենի աշխատավարձը և աշխատավոր մարդու»:

Պարոն Ռեբեցը ներկայացրեց իր պարզաբանումները լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների աշխատավարձի ու նախազգուշական  գործադուլի  մասին:

Մանրամասները` տեսանյութում

 

Այս թեմայի  մասին առավել մանրամասն  ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել