Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագ Ռաշ. «Երգով զբաղվելիս եմ բավարարում հոգուս ծարավը»

Մայիս 04,2014 15:19

Զրույցը երգիչ Վահագ Ռաշի հետ է.
– Ի՞նչու հենց Վահագ Ռաշ, ինչո՞վ է պայմանավորված ձեր բեմական անունը:

– Շատ հասարակ: Ուղղակի Վահագն Ռուշանյան Աշոտի:

-Ձեր ամենասիրված երգերից մեկը «Լուսամփոփի պես աղջիկ»-ն է, ինչո՞ւ որոշեցիք երգ դարձնել հենց այս բանաստեղծությունը:

– Երգը վաղուց էր գրվել, պետք էր կենդանություն հաղորդել, մշակեցին մոտ մեկ տարի 3 տարբերակով ներկայացրեցինք, ռոք, ջազային ու լատինո, սիրվեց ռոքը: Բառերը շատ գեղեցիկ են բանաստեղծության ու ինչ -որ կախարդական ուժ ունեն իրենց մեջ:

– Ձեր երգերից ո՞րն եք ամենից շատ սիրում և ինչո՞ւ:

-Բոլոր երգերն էլ սիրում եմ, նայած տրամադրության, ավելի հարազատ երևի՝ «Երջանկությունն» ու «Ես կգամ» երգերն են, երևի վեջին շրջանում եմ գրել դրա պատճառով:

– Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը և պատկերացնո՞ւմ եք ձեր կյանքը առանց դրա:
– Բնականաբար չեմ պատկերացնում, երաժշտությունը իմ հոգու ու սրտի արտացոլանքն է, ես երգելիս, ստեղծագործելիս, գործիքավորելիս ու ընդհանրապես երգով զբաղվելիս եմ բավարարում հոգուս ծարավը, երբ աշխատանքից, առօրյա հոգսերից ու թոհուբոհից կտրվում եմ ու զբաղվում երգով: Մի խոսքով՝ մեկը ֆուտբոլ է նայում, մեկը գարեջուր խմում, ես էլ ստեղծագործում եմ:

– Մասնագիտական ի՞նչ գործունեությամբ եք զբաղված հիմա:

– Զբաղվել եմ ու հիմա էլ զբաղվում եմ շինարարական բիզնեսով: Հիմնական մասնագիտությունս ծրագրավորող է, 2-րդ մասնագիտությունս հաշվապահ, այդ ամենը համատեղելով զբաղվում եմ սեփական բիզնեսով:

– Ի՞նչ նորություններ սպասեն ձեր երկրպագուները, ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում:

– Նորությունները շատ են, չեմ ուզում խոստումներ տալ, ուղղակի կասեմ, որ թող հետևեն իմ գործունեությանը և ամեն ինչից տեղեկացված կլինեն, հետևել կարող են Ֆեյսբուքի օգնությամբ:

Զրուցեց Լաուրա Շագալդյանը

 Լուսանկարը՝ Վահագ Ռաշի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031