Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ. Հայաստանում գնաճը 4,4 տոկոս է

Մայիս 05,2014 12:06

Հայաստանում գրանցվել է 4,4% գնաճ՝ 2013թ. ապրիլ ամսվա համեմատ: Այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգայի համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ այս տարվա ապրիլ ամսին՝ մարտի համեմատ, գրանցվել է 0,5% գնաճ, հունվար-ապրիլ ամիսներին՝ 1,7%: Ընդհանուր առմամբ՝ գրեթե բոլոր պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում գնաճ է արձանագրվել: Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ գներն աճել են հետեւյալ չափով՝ բանջարեղենը՝ 5,4%, կաթնամթերքը՝ 2,1%, հրուշակեղենը՝ 0,3%: Ամենաբարձր գնաճը եղել է Վաղարշապատ քաղաքում, ամենացածրը՝ Գավառ եւ Կապան քաղաքներում:

Անդրադառնալով ԱՊՀ եւ ոչ ԱՊՀ երկրներում գնաճին` Գ. Մարտիրոսյանը նշեց, որ Բելառուսում գնաճը կազմել է 4,9%, Ղազախստանում՝ 3,3%, Ռուսաստանում՝ 2,3%, գնաճ է արձանագրվել նաեւ Եվրամիության երկու տասնյակից ավելի երկրներում: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Մաքսային միության երկրներում գնաճ է արձանագրվել, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարող ասել, թե այլ երկրներում ինչով է պայմանավորված գնաճը:

Մանրամասներն՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031