Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական մոտեցում համակարգի խնդիրներին

Մայիս 05,2014 13:19

Այսպիսին էր վերանշանակումից հետո արտադրական առաջին խորհրդակցությունն անցկացնող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավոր պահանջը համակարգի պատասխանատուներից՝ կապված նոր կառավարության կազմով պայմանավորված տնտեսական նոր մթնոլորտի ձևավորման հետ։

Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշեց, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն առաջին հերթին թիրախային այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են.

● Տնտեսական աճի պարտադիր ապահովումը։
● Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը առաջին հերթին պետք է հիմնավորվեն գյուղացու սպասելիքներով, արդարացնեն դրանք, լինեն խիստ իրատեսական և նպատակային։
●Նախաձեռնողականության խթանումն աշխատանքային բոլոր օղակներում։
●Աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը։
●Հանձնարարականների կատարման օպերատիվության և որակի ապահովումը։
●Խնայողության ռեժիմի խստորեն պահպանումը, գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա։
●Բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքումը։
●Մարզպետարանների գյուղվարչությունների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը։

Ամփոփելով խորհրդակցությունը, նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց կատարողական կարգապահության նկատմամբ անձնական պատասխանատվության կարևորությունը։ «Մենք աշխատանքային նոր էջ ենք սկսում, որտեղ թիմային մտածողությամբ հարցերին մոտենալը ոչ թե կարևոր, այլ պարտադիր պայման է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան միասնական պատասխանատվության և միասնական մոտեցումների դաշտից, դուրս կմնան նաև համակարգից։ Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի».- նշեց նախարար Սերգո Կարապետյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031