Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը՝ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին. «Ո՞նց կարող ենք մենք չսիրել այդ մարդուն»

Մայիս 05,2014 13:39

«Եթե ՀՀ-ում հիսուն հազար մարդ պիտի սպանվեր, ինքը եկել է ու քսան հազար է սպանվել, դա մենք չենք հասկանում: Ո՞նց կարող ենք մենք չսիրել այդ մարդուն»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Նշենք, որ Խորհրդային տարիների հայտնի պետական գործիչ, հակասական կերպար հանդիսացող Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու՝ Երևանի ավագանու որոշումը բուռն հակազդեցություն է առաջացրել սոցիալական ցանցերում ու հասարակության մեջ:
Հարցին՝ ինչո՞ւ այս քաղաքական իրավիճակում որոշվեց կանգնեցնել այդ արձանը, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Գնացեք, արձան կանգնեցնողից հարցրեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031