Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երկխոսել պարտադիրի հարցով. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2014 11:09

Խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը փաստի առաջ են կանգնել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը հանելու հարցում։

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ նույն այս ուժերի հետ բանակցությունների ժամանակ խոստացել էր, որ պարտադիր բաղադրիչը վիճելի օրենքից կհանվի, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ բոլորովին այլ առաջարկներ ուղարկեց խորհրդարան։ Դրանց ծանոթանալուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ պարտադիրի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունը մնում է ուժի մեջ. ավելին՝ արդեն նախնական օր էլ էր որոշվել արտահերթի համար եւ քննարկվում էր, որ նշված նիստը, ամենայն հավանականությամբ, կհրավիրվի մայիսի 5-ին։ Բայց ոչ երեկ եւ ոչ էլ այս շաբաթ նման նիստ տեղի չի ունենա։ Քառյակը երեկ աշխատում էր ոչ թե արտահերթի նախաձեռնության, այլ կառավարությանը նոր առաջարկներ ներկայացնելու վրա, որոնք կհրապարակվեն այսօր։ Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ կառավարությանն ուղղված առաջարկների հրապարակումից հետո սպասելու են կառավարության վերջնական դիրքորոշմանը, որից հետո միայն կորոշվի արտահերթ նիստ հրավիրելու օրը, ժամը եւ օրակարգը։ «Նկատի առնելով, որ նախորդ եռօրյայում որոշվել էր կուտակայինի փոփոխությունների նախագիծն ընդունել քսանչորսժամյա ռեժիմով, դրա համար էր մտադրություն հայտնվել, որ երկուշաբթի օրը, ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստ կգումարվի, որպեսզի քառյակի նախագիծը ներկայացվի։ Հաշվի առնելով, որ քննարկումը չավարտվեց, եւ միաժամանակ, կառավարությունը պատրաստակամություն հայտնեց քննարկելու եւ իրացնելու ներկայացվող առաջարկությունները, տակտիկապես որոշվեց հետեւյալը՝ նախ՝ հրապարակել կառավարությանն ուղղված քառյակի առաջարկները, ստանալ կառավարության վերջնական դիրքորոշումը այդ հարցում եւ հետո որոշել՝ ինչ անել:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031