Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի մարզադպրոցներն ապահովվում են ջեռուցման համակարգերով

Մայիս 07,2014 10:55

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ջեռուցման համակարգերով են ապահովվում քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները:

Անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար տարիներ շարունակ մարզադպրոցները ջեռուցվել են էլեկտրական սալիկներով և այլ միջոցներով: Ջեռուցման ծրագրի շնորհիվ մարզադպրոցները հնարավորություն կունենան ձմռան ամիսներին լիարժեք կազմակերպել մարզումները, ինչը կնպաստի նաև հանրապետական և միջազգային մրցաշարերում բարձր ցուցանիշներ գրանցելուն:

002-marzadproc-2

2014 թվականի ծրագրով ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացրել են, որ 3 մարզադպրոցներում աշխատանքների հիմնական փուլն արդեն ավարտվել է: Աշխատանքների ամբողջ ընթացքում քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից որակի ապահովման նպատակով իրականացվել է հատուկ հսկողություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031