Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը դասղեկ չէ

Մայիս 07,2014 13:21

Ինչպե՞ս է ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատկերացնում աշխատանքը գործընկերների հետ, ինչպե՞ս է նրանց կարողանալու կարգի հրավիրել, պարտադրել, որ ներկա լինեն ԱԺ նիստերին, քանի որ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո, ՀՀԿ-ն ակնհայտորեն ձայների խնդիր կարող է ունենալ որոշիչ քվեարկությունների ժամանակ: Այս հարցերի շուրջ լրագրողների հարցերին  ՀՀԿ նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իհարկե բացակայություններ հնարավոր է լինեն, բայց չի կարծում, թե որևէ մեկը կցանկանա տապալել ԱԺ աշխատանքները: Ճշտող հարցին` զգաստացնող կարո՞ղ եք լինել, ասաց. «Պետք է փորձենք»: Համեմատության հետ, թե ինքը ստանձնում է, այսպես ասած, դասղեկի ֆունկցիաներ, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց, նշելով, որ բոլորը հասուն և կայացած քաղաքական գործիչներ են եւ ըմբռնումով են մոտենում իրենց պարտականություններին: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ պետք է ամեն ինչ անել այլ խմբակցությունների հետ համագործակցելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031