Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին 

Մայիս 07,2014 13:27


«Բոլոր քաղաքական ուժերը, եթե քաղաքականության մեջ են, բոլորն էլ պիտի մտածեն հաղթելու մասին, ընդ որում` նաև Հանրապետականը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ հակադարձելով ՀՀԿ խոսնակի այն հայտարարությանը, թե առաջիկայում, եթե որեւէ մեկն ուզում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա նրա ճանապարհը պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ ՀՀԿ-ի գրասենյակն է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ առաջիկա համապետական ընտրություններւմ հաղթանակները, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական,շրջանցելու են Մելիք-Ադամյան փողոցը: 
Գալուստ Սահակյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը անմիջապես «ՀՀԿ-ի մոտեցումներին պետք չէ կցել». «Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր ռազմավարությունը, մենք էլ ենք ուզում առաջատար լինել, Բարգավաճ Հայաստանն էլ, Դաշնակցությունն էլ, բոլորն էլ, այլապես թիմի ձևավորումն ու նպատակի ցուցադրումն անտեղի կլինի»,- ասաց ԱԺ նախագահը: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031