Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիս 09,2014 16:44

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 22-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառումներին:

Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետ Երևանի քաղաքապետը այցելել է Ավանի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել նաև Մեծ Հայրենականում զոհված մարտիկների հիշատակին: Ավանդույթի համաձայն, հուշահամալիրի հարակից տարածքում կազմակերպվել էր նաև տոնական միջոցառում, որի ընթացքին բազմաթիվ ավանցիների հետ միասին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031