Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզդիների ոչնչացման տարբերակը առաջնային պլանում է». Սաշիկ Սուլթանյան (Տեսանյութ)

Մայիս 15,2014 16:06

Իրաքում եզդիների համայնքը վերացման վտանգի տակ է հայտնվել: Այսօր մի խումբ եզդիներ, ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Վերջին տասը օրերին Իրաքի տարածքում ամեն օր մի քանի եզդիներ են սպանվում: Սիրիայի սահմանակից Ռաբիա քաղաքից արդեն ավելի քան 4000 եզդի է տեղահանվել եւ ոչ Իրաքի իշխանությունները ոչ էլ միջազգային կառույցները ուշադրություն չեն դարձնում այս խնդրին »,- ասաց Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց հավաքված եզդիները պահանջում էին միջազգային կառույցներից միջոցներ ձեռնարկել Իրաքում եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու համար:

ezdiner-4 ezdiner-2 ezdiner-1 ezdiner-5

Սաշիկ Սուլթանյանի խոսքով, վերջին օրերին արդեն 15 եզդի է սպանվել. «Տեղահանություններն ու զոհերն օրեցօր ավելանում են: Եթե միջազգային կառույցները միջոցներ չձեռնարկեն, սկսված գործողությունները ծայրահեղ ծանր հետեւանքներ կարող են ունենալ եզդիների համար: Իրաքի եզդիական համայնքը կարող է վերանալ, իսկ Իրաքը եզդիների բնօրրանն է, բնօրրանի վերացման դեպքում, եզդիների ոչնչացման տարբերակը առաջնային պլան է գալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031